Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դավիթ Հակոբյան. «Դուք անընդհատ ուզում եք կապել ինձ հիմարների հետ »

Դեկտեմբեր 11,2012 16:05

Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանի համար էպոսագետ Վարդան Սեդրակյանի թեկնածությունը նախագահական ընտրություններում անլուրջ է:

«Էպոսագետ է, բժիշկ է, դասատու, թե բանասեր, թե հեռակա ավարտած էլեկտրիկ … սրանք ինչ կապ ունեն նախագահական, քաղաքական գաղափարախոսության հետ, որ դրանց անունները տալիս եք: Դրանք արհեստական մտցված մարդիկ են: Դուք անընդհատ ուզում եք կապել ինձ հիմարների հետ»,- դժգոհեց պարոն Հակոբյանը:

Էպոսագետի ծրագրերն էլ առանց լսելու մարքսիստը անիրատեսական ու անլուրջ համարեց:

Հիշեցնենք, այսօր էպոսագետը հայտարարել էր, թե նախագահ դառնալուց հետո, լուծարելու է ԱԺ-ն, վերացնելու է մեծամասնական ընտրակարգը, ճանաչելու է Արցախի անկախությունը եւ Նախիջեւանն ու Ջավախքը Հայաստանին է միավորելու:

«Ես մեջլիս եմ մտնում ոչ թե այս կամ այն թափթփուկների հետ վիճաբանության կամ երկխոսության մեջ մտնելու համար, այլ մտնում եմ սկզբունքորեն այլ նպատակների համար: Տակ չտո, ինձ բացարձակ հետաքրքիր չէ: Երբ որ ես բրիֆինգ կանեմ, իմ ծրագրային դրույթները պաշտոնապես կներկայացնեմ, տեղյակ կպահեմ»:

Նա նաեւ հավելեց, որ ինքը գաղափարական մարտավարության կողմնակից է. «Հասկացա՞ք: Բարոյական իրավունք չունեմ խառնվել նրանց ծրագրերին: Անհայտությունից դուրս պրծած մարդկանց հետ մեջլիս չեմ ուզում մտնել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31