Սուդանը լիովին կիսում է Ադրբեջանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրում, ասել է Սուդանի խորհրդարանի նախագահ Ահմեդ Իբրահիմ Ալ-Թահիրը՝ կիրակի օրը Սուդանում Ադրբեջանի դեսպան Շահին Աբդուլաևի հետ հանդիպման ժամանակ: Գրում է «Ասպարեզ» թերթը:
Աբդուլաևը, որը նաև Կահիրեում է Բաքվի պատվիրակը, ներկայացրել է ղարաբաղյան հակամարտության ընթացիկ բանակցությունները և ասել, որ բարձր է գնահատում այս հարցում Սուդանի դիրքորոշումը:
Ալ-Թահիրն ասել է, որ Սուդանի խորհրդարանը պատրաստ է բարեկամության խումբ ստեղծել Սուդանի և Ադրբեջանի միջև ու կազմակերպել այս խմբերի անդամների և ղեկավարների այցելությունները, որպեսզի ամրապնդվի երկու երկրների միջև միջխորհրդարանական հարաբերությունները:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Կարդացեք նաև