Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՄԱԱ նախագահը՝ նախագահի թեկնածո՞ւ (Տեսանյութ)

Դեկտեմբեր 11,2012 15:24

Նախագահական ընտրություններում հնարավոր է իր թեկնածությունն առաջադրի նաեւ Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը:

Այսօր նա վերջին դասն էր կազմակերպել իր ուսանողների հետ: Վերջին դասն ավելի շատ նախընտրական քարոզարշավի էր նման:

«Ուզում եմ ձեզ հետ խոսել Հայաստանի ապագայի մասին: Դուք հաճախ եք իշխանությունից ու ընդդիմությունից լսում, որ երիտասարդները մեր ապագան են… թույլ մի՛ տվեք, որ ձեր ապագան կողոպտեն ձեզանից: Ուզում եմ՝ դուք պահպանեք ձեր ներքին ազատությունը՝ ասել, խոսել, արտահայտել այն, ինչ մտածում եք: Ուզում եմ երբեմն հակադրվեք ձեր մեծերին , հակադրվել ձեր խոսքով, գործելակերպով ու նրանց ներշնչեք այն ճանապարհը, որով պետք է ընթանա Հայաստանը: Դուք հաճախ կարող եք լսել մամուլից, ընդդիմությունից կամ իշխանությունից, թե եկել է փոփոխությունների ժամանակը: Ուզում եմ՝ դուք փոփոխությունների իմիտացիան տարբերեք իրական փոփոխություններից: Շատ անգամ միայն ընտրություններն են տալիս հնարավորություն երկրում փոփոխություններ իրականացնելուն, այն փոփոխությունները, որոնք միտված են ապագային, որոնք ձեզ կբերեն արդար, օրինական, ապահով  երկիր, որի հետ կկապեք ձեր ապագան: Եկել է փոփոխությունների ժամանակը բոլորիս համար»,- ուսանողներին դիմեց Ն. Մկրտչյանը:

Հարցին, թե ձեր այսօրվա ելույթը արդյոք ընտրություններում առաջադրվելու մասին է խոսում, Ն. Մկրտչյանն ասաց. «Այդ որոշման մասին հայտնելու համար օր ու ժամ կգտնեմ ձեզ համար»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31