Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Շոուբիզնեսի ներկայացուցիչները մասնակցեցին «Արգամ բլոգի» տոնական միջոցառմանը (Ֆոտոշարք)

Դեկտեմբեր 11,2012 15:19

 

Արգամ Ուստյանի բլոգը երկու տարեկան է: Այդ առիթով երեկ N-Show ակումբում էին հավաքվել ոչ միայն նրանք, ովքեր օգնել են բլոգի կայացմանը, այլ նաեւ հայկական շոուբիզնեսի ներկայացուցիչներ, որոնց անդրադարձել է «Արգամ բլոգը»: Մինչ միջոցառման մեկնարկը, «Առավոտ երիտասարդականը» զրուցեց ներկաներից մի քանիսի հետ: Երիտասարդ երգիչ Գուրգեն Դաբաղյանը տպավորված էր բլոգից: Ասում է, որ այնտեղ տեսնում է մասնագիտական աշխատանք. «Մենք`երգիչներս, պետք է ուրախ լինենք, որ գոյություն ունի նման բլոգ: Վերջին տեսահոլովակիս ժամանակ, երեւի, ամենաակտիվներից մեկը «Արգամ բլոգն» էր»:
Մոդել Դավիթ Աղաջանյանի խոսքով, ինքը մեկ անգամ չէ, որ համագործակցել է Արգամի հետ եւ բարձր կարծիք ունի նրա բլոգի մասին. «Ցանկացած երկրի միշտ էլ լավ բլոգներ պետք են»:
Երգչուհի Ջուսն էլ այն կարծիքին է, որ Արգամ Ուստյանի նախաձեռնությունը հետաքրքիր է: Ինչպես ինքն ասաց` բլոգերը ամեն ինչ սկսել է զրոյից եւ հիմա լուրջ հաջողություններ է գրանցում. «Ամենաառաջինը ես եմ իրեն ասել, որ դու պետք է սկսես ու դառնաս «Argamblog.com», այն պետք է քո այցեքարտը լինի, այնպես պետք է անես, որ աշխարհի հայերը կարողանան մտնեն, եւ քո բլոգն իրենց համար հետաքրքր լինի»: Ջուսը համոզված է, որ նման բլոգներ մեզ պետք են, քանի որ մարդիկ ցանկանում են իմանալ կամ ճանաչել հայտնիներին, որոնց մասին ուրիշ կարծիք է ձեւավորված հասարակության մեջ:
«Օրինակ`իմ մասին ասում էին, որ վուլգար եմ, գոռոզ եմ եւ այլն: Բայց երբ իմ մասին գրեց բլոգում, մարդիկ հասկացան, որ լրիվ ուրիշ անձնավորություն եմ»,-նշեց երգչուհին:
Հաղորդավարուհի Դինա Ակոպովնան շատ է սիրում թե՛ Արգամին՝ որպես աշխատասեր երիտասարդ, թե՛ նրա բլոգը: Ասում է, որ բլոգի ստեղծման առաջին իսկ օրվանից են համագործակցում միմյանց հետ. «Սիրում եմ նոր սերնդի հետ համագործակցել: Երբ ցանկանում է նոր-նոր քայլեր անել եւ խծկվում է ստեղ-ընդեղ, հարգում եմ այդպիսի մարդկանց»:
Ինչպես Ակոպովնան է ասում` որքան բլոգերներին է պետք շոուբիզնեսը, այդքան էլ շոուբիզնեսին են պետք բլոգերներ: Հաղորդավարուհին նկատել է, որ կան բլոգներ, որոնք վարկանիշ են ձեռք բերում սեւ PR-ի շնորհիվ, բայց Արգամինը` նրանցից չէ:
«Բլոգը հաջողության է հասել ոչ թե սեւ ու անիմաստ PR-ի, այլ դրական ու բարի նյութերի միջոցով»,- ասում է երգչուհի Մարիաննա Հովհաննիսյանը:
Տոնական միջոցառումը բացվեց հայ երգիչների կատարումներով: Ընթացքում կայացավ մրցանակաբաշխություն: Շոուբիզնեսի լավագույն ներկայացուցիչները արժանացան պարգեւների եւ շնորհակալագրերի: Որպես ինֆորմացիոն աջակից Արգամ Ուստյանի կողմից շնորհակալագիր հանձնվեց նաեւ «Առավոտ երիտասարդականին»:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի

Արամ Արարատյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31