ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը ՀՀ Մշակույթի նախարարությանը հարցում է կատարել Ամուլսարում հայտնաբերված պատմամշակութային հուշարձանների վերաբերյալԱրամ Մանուկյան
26 նոյեմբերի 2012թ.
ՀԱԿ-113-Ե-2
Կարդացեք նաև
ՀՀ Մշակույթի նախարար տիկին Հասմիկ Պողոսյանին
Մեծարգո նախարար,
Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի ը) ենթակետին համաատասխան, խնդրում եմ տեղեկատվություն տրամադրել հետևյալի մասին՝
1. Վայոց Ձորի մարզի Ամուլսար լեռան տարածքում պատմության և մշակույթի ինչպիսի՞ հուշարձաններ են հայտնաբերվել, հաշվառվել և ուսումնասիրվել.
2. Տեղեկատվություն տրամադրել նշված տարածքում հաշվառված հուշարձանների պահպանական գոտիների նախագծերի և դրանց պահպանության ռեժիմի մասին.
3. Ո՞ր գերատեսչությունն է Ամուլսարի տարածքում իրականացրել հնէաբանական պեղումներ.
4. Ինչպիսի՞ պայմանագրային ժամկետներում են իրականացվել պեղումները և ո՞վ է պատվիրատուն.
5. Պատմության և մշակույթի ինչպիսի հուշարձաններ կամ գտածոներ են հայտնաբերվել նշված տարածքում և ինչպիսի՞ պատմամշակութային արժեք են դրանք ներկայացնում.
6. Խնդրում եմ տրամադրել ֆինանսական հաշվետվություն պեղումներն իրականացնելու համար կատարված վճարումների վերաբերյալ:
Խնդրում եմ տեղյակ պահել քննարկման տեղի և ժամանակի մասին հարցի քննարկմանը մասնակցելու նպատակով: