Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գուրգեն Եղիազարյան. «ՀԱԿ-ը գնալով ուժեղանում է, հակառակ իրենց՝ ամրանում»

Դեկտեմբեր 11,2012 13:54

«Ընդդիմությունը կունենա իր թեկնածուն: Այդ թեկնածուն, եթե անձնապես իմ կարծիքն եք հարցնում՝ կլինի Լեւոն Տեր-Պետրոսյանը»,- այսօր «Տեսակետ» ակումբում ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը պատասխանելով լրագրողների հարցին՝ այսպիսի տեսակետ հայտնեց: ԲՀԿ առաջնորդի առաջադրվելու հարցը ձգձելու հետ կապված Գուրգեն Եղիազարյանն ասաց, որ անձամբ ինքը բացի Լեւոն Տեր-Պետրոսյանից, այլ թեկնածու չի տեսնում:

Նա նշեց, որ Սերժ Սարգսյանը 11 կետ ուներ նախընտրական ծրագրում, այդ 11-ից ոչ մի կետը չի կատարել. «Ասում է, որ մեր կենսաթոշակառուն կենսաթոշակային բարեփոխումների արդյունքում կապրի բարեկեցիկ կյանքով: Մի հատ թոշակառու գտեք եւ էդ շան որդուն հարցրեք՝ Տիգրան Սարգսյանի, Սերժ Սարգսյանի բարեփոխումների արդյունքում բարեկեցի՞կ են իրենք ապրում»:

Aravot.am-ը փոխանցեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանի տեսակետը, որ ինչ որոշում էլ ընդունի Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ ՀԱԿ-ում տրոհումներ կլինեն: Այս առնչությամբ Գուրգեն Եղիազարյանը պատասխանեց, որ համաձայն չէ: «Բոլորն ուշիուշով սպասում են, որ իրենց երազանքը կատարվի, ՀԱԿ-ը տրոհվի: Եթե ընդդիմությունը թեկածու էլ չունենա, էլի ՀՀԿ-ի թեկնածուն չունի հմապատասխան ձայներ: Չի կարող վեր կենալ սոված մարդը եւ այդ 40 ընտանիքին ձայն տալ: Դա բացառված է: Բայց երազանքը նա է, որ ՀԱԿ-ը տրոհվի, ոչնչանա, դուրս գա: Իշխանության խնդիրը հեշտանում է: Բայց ՀԱԿ-ը գնալով ուժեղանում է, հակառակ իրենց՝ ամրանում»: Մենք փորձեցինք ճշտել՝ ինչո՞վ է ուժեղանում՝ նա վստահեցրեց, որ երբ ընտրական գործընթացները սկսվեն, կտեսնենք, թե ինչ թափով ՀԱԿ-ը եւ ժողովուրդն իրար հետ համագործակցված կպրծնեն այս իշխանություններից:

Հարցին, թե կիսո՞ւմ եք ՀԱԿ նախկին անդամ Դավիթ Շահնազարյանի տեսակետը, որ Հայաստանում ընդդիմություն չկա՝ նա պատասխանեց. «Դավիթ Շահնազարյանն իր կարծիքն ունի, ես ունեմ իմ կարծիքը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31