Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր՝ Կ. Ֆարխոյան) ավարտվել է Գոռ Հակոբյանի եւ Լյովա Միրզաջանյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Նրանք մեղադրվել են այս տարվա ապրիլի 15-ին Անդրանիկի փողոցում, 129 շենքի մոտ կայանված մեքենայի առեւանգման (այն հայտնաբերվել էր Շահումյանի գերեզմանատան մոտ), անվադողերի գողության, մեքենայի ներսում ձայնարկիչի գողությունից բացի, ոստիկան Ս. Խաչատրյանի համազգեստը, ծառայողական վկայականը գողանալու համար: Այդպես էլ չի հայտնաբերվել ծառայողական վկայականը եւ դատարանը ամբաստանյալներին դատապարտել է 2 տարի 3 ամիս ազատազրկման: Aravot.am-ի տեղեկություններով, ամբաստանյալները դիմել են ՀՀ վերաքննիչ քրեական գործերով դատարան եւ պահանջում են ազատազրկման հետ կապ չունեցող պատիժ՝ տուգանքի ձեւով: ՀՀ վերաքննիչ քրեական գործերով դատարանը վարույթ է ընդունել ամբաստանյալների բողոքը:
Aravot.am-ի տեղեկություններով, երկհատոր գործի քննությունը նախագահելու է դատավոր Աիդա Հովհաննիսյանը:
Կարդացեք նաև