Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտիկ Սարգսյան. «Ես հայտարարում եմ ազգայնական նոր շարժման սկիզբը»

Դեկտեմբեր 11,2012 12:55

«Մենք մոռացել ենք, որ հայ ենք, եւ մեր արմատներից քանի անգամ մեզ դավաճանել ենք: Մենք արեւի որդիներն ենք ու ամեն արթնանալուց պիտի ասենք փառք Վահագնին: Մեր բոլոր կուսակցություններն ինչ որ չափով ազգայնամոլ են , նժդեհական եւ այլն, բայց բոլորն էլ մոռանում են, որ իսկական հայ են: Մենք ունեցել ենք աստվածներ, երբ ժողովուրդներ չեն եղել, իսկ այժմ վերցրել ենք ժողովուրդների ավանդույթներն ու մոռացել մեր աստվածներին: Մենք չպետք է եվրոպամետ դառնան,ք այդ սովորույթները բերենք մտցնենք մեր սահմանադրության մեջ: Արհեստական գլխարկը դրել ենք մեր գլխին եւ մեր ուզած թեկնածուին կարող ենք գծագրել ու մտորել թվաբանական թվեր, որոնք չեն արտահայտում հասարակ մարդկանց կարծիքը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ սրտաբուխ ելույթ ունեցավ ՀՀ նախագահական ընտրություններում որպես նախագահ իր թեկնածությունը առաջադրելու մտադրության մասին հայտարարած Մարտիկ Սարգսյանը, որի խոսքով տեխնոլոգիաները ենք ներմուծել ենք դրսից ու եթե այսպես շարունակվի մենք կկորցնենք մեր՝ հայի տեսակը:

«Ես հայտարարում եմ ազգայնական նոր շարժման սկիզբը ու դրանով էլ պայքարելու եմ ընտրություններին ու նույնիսկ հասնելու նրան, որ դպրոցներում ազգայնականության դասեր մտցնեն»,-ասաց նա:

«Իմ ընտրական շանսերը ես շատ քիչ եմ գնահատում, մեկ ամիս առաջ Ահարոն Ադիբեկյանը հաշվարկեց հազիվ 0.3 տոկոս ձգեց, իսկ դրանից առաջ մինուս 3 էր տալիս: Ես իմ PR տեխնոլոգիաներով, այսինքն՝ իմ անկեղծությամբ, գրագիտությամբ, հայրենասիրությամբ 10-15 անգամ աճեցնելու եմ այդ 0.3 տոկոսը: Եթե դառնամ նախագահ սահմանադրական հանրաքվե կանեմ, այն անելու եւ Շահամիր Շահամիրյանի «Հայոց տունը» դնելու համար: Երկրորդը՝ կձւափոխեմ ազգային ժողովը ու իրական մարդկանց կտանեմ այնտեղ, ոչ թե այնպիսիններին, որոնք կարող են 3 գիշեր մարտի 1 կազմակերպել: Այնտեղ իսկակակ քաղաքագետներ պիտի հայտնվեն, որոնք հիմա փողոցներում վրանների տակ են. հենց նրանք պետք է գան այդ հասարակաց տունը, կարգի բերեն: Ազգային ժողովը հասարակաց տուն է դարձել»,-նշում է Սարգսյանը, իրեն մրցակից համարելով էպոսագետ Վարդան Սեդրակյանին, որն էլ ըստ Սարգսյանի՝ ապագա ունի եւ կարող է հեռուն տանել իր գաղափարներով:

Ի պատասխան Aravot.am-ի այն հարցի, որ օրինակ էպոսագետը ընտրվելուց հետո երեք նախագահներին տանելու է իր մոտ աշխատելու, դուք ո՞ւմ հետ կաշխատեք, Սարգսյանը ասաց. «Ոչ մեկի: Կարող ա Էպոսագետը նրանց իր էպոսում տեղավորի, բայց ես ունեմ «Հայոց տուն», որտեղ նրանցից ոչ մեկը չի տեղավորվի»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31