Լրահոս
Օրվա լրահոսը

«էդ Սաշիկի որդին, հենց որ հոպարը նախագահ չի լինի, էն ժամանակ թող քաղաքում փորձի ռագատկայով կրակի»

Դեկտեմբեր 11,2012 12:27

ՍԴՀԿ անդամ Գուրգեն եղիազարյանն այսօր «Տեսակետ» ակումբ եկել էր անտրամադիր: Պատճառներից մեկն այն էր, որ նախորդ իր ասուլիսը լրագրողները սխալ են մեկնաբանել՝ հրապարակել են միայն ընտրություններին լցոնումների մասնակցած կնոջ «կրծքերի ու ստինքների» հատվածը, իսկ մնացած իր ասելիքն անտեսել են, ինչը փոխել է իմաստը. «Ես պատմել էի, թե նախորդ ընտրություններին ինչպես է մի կին կրծքերը բաց արել եւ լցոնումներ եղել: Ես այդ օրինակը բերել էի, որ պարզ ասեմ, որ հիմա նման բաներ մաֆիան չի անում: Տարբերակը փոխվեց Հրազդանում, որտեղ շենքերի մուտքերով սկսեցին գումար բաժանել: Հիմա չունենք թմրամոլներ,որոնք պետք է թաղեն հեղինակություններ, ավազակներ ու սրիկաներ, որոնք պետք է վախեցնեն հանձնաժողովի անդամներին ու լցոնումներ կատարեն: Ոչ: Հիմա այդպես չի, պետք է փող բաժանեն քաղաքացիներին ու ընդամենը տեսնելու են՝ գումարի դիմաց ձայն ստացա՞ն, թե՞ չստացան: Հիմա մաֆիան փոխեց իր ձեռագիրը: Հիմա կանեն փորձված եղանակով՝սոված մարդուն նրանցից թալանած գումարները երկու կոպեկ շպրտելն է»:

Անդրադառնալով ՀՀ նախագահի եղբորորդու միջադեպին՝ նա նշեց. «Ես կցանկանամ, որ էդ Սաշիկի որդին, հենց որ հոպարը նախագահ չի լինի, էն ժամանակ թող քաղաքում փորձի ռագատկայով կրակի: Երբ որ հոպարը նախագահ է, կարող ես ամեն տեսակ այլանդակություն անել: Սա է մեր հասարակությունը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31