Իսկ գուցե հակառակը՝ թշվառությունն ու պերճանքը։ Երեւի պարզ է՝ ովքեր են խռովածները։ Պարզ չէ՞: Լա՛վ, կասենք։ Խռովածները Հայ ազգային կոնգրեսից են հեռացել, հեռացել են քաղաքական խիստ խռովվածության վիճակում։ Հուզված են մարդիկ։ Հուզված ու խռովված քննադատում են նախկին գործընկերներին եւ նույնիսկ ընկերներին՝ պետության շահերից ելնելով, իհարկե։
Նրանցից մեկը, օրինակ, անցած կիրակի հայտարարում էր, որ երկրում տեղի ունեցող այլանդակության համար մեղավոր է ընդդիմությունը։ Եվ ավելացնում էր, որ ընդդիմություն չկա։ Ճիշտն ասած՝ ոչ մի կերպ չհասկացա, թե ինքը հիմա ով է. ընդդիմությո՞ւն է։ Իսկ գուցե իշխանության ջերմ պաշտպան է դարձել… Եթե ընդդիմություն է, ապա ինչո՞ւ է պնդում, որ ընդդիմություն չկա։ Ենթադրենք՝ Հայ ազգային կոնգրեսն այսօր ոչ մի բան չի անում, ենթադրենք՝ Հայ ազգային կոնգրես չկա։ Բայց դուք՝ նախկին կոնգրեսականներդ, կաք, ապրում եք, խոսում եք, հաճույքով հարցազրույց եք տալիս ու քննադատում չեղած ընդդիմությունը, ըստ ձեզ՝ չեղած։ «Չեղածից» եք ինչ-որ բաներ պահանջում, «չեղածին» եք մեղադրում։ Իսկ եղածը, ըստ ձեզ՝ եղածը, այսինքն իշխանությունը համեմատում եք ԲՀԿ-ի հետ, որ գտնեք չարյաց տոքրագույնը։ Եվ այդ չարյաց փոքրագույնը, ըստ ձեզ, իշխանությունն է։ Ուրեմն կեցցե՛ Սերժ Սարգսյանը, որը վարպետորեն է օգտագործում խռովածների թշվառությունն ոս պերճանքի անհագ տենչը։
Զ. ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Չորրորդ ինքնիշխանություն»