Լրահոս
Օրվա լրահոսը

Արծվիկ Մինասյան. Նոր «Մարտի 1»-ի հանձնաժողովի անհրաժեշտություն կա

Դեկտեմբեր 11,2012 11:34

Հատված ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի հարցազրույցից

 Դուք ԱԺ նախորդ գումարման ժամանակ գործող մարտի 1-2-ի դեպքերի ուսումնասիրման ժամանակավոր հանձնաժողովի անդամ էիք, այս գումարման խորհրդարանում ՀԱԿը բարձրացրեց նոր հանձնաժողով ստեղծելու հարցը, հետո համաձայնեց անորոշ ժամանակով հետաձգմանը։ Ի՞նչ կասեք այդ առնչությամբ։

 

– Մենք կարծում ենք, որ նոր հանձնաժողովի անհրաժեշտություն կա՝ լրացուցիչ քննություն իրականացնելու և չորսուկես տարվա ընթացքում պետական մարմինների ձեռնարկած գործողությունների դիտարկման համար։ Չորսուկես տարի է անցել, բայց թե սպանությունների հետ կապված հարցեր կան, թե այն աշխատանքների, որ պետք է կատարեին պետական տարբեր մարմիններ՝ ժողովրդավարական կարգերի հաստատման, պետական անվտանգության համակարգի զարգացման, մարդու իրավունքների ապահովման գործերում։ Մենք մինչև այսօր չունենք նրանց վերջնական պատասխանը։

Նախորդ գումարման ԱԺ-ում ՀՅԴ խմբակցությունը հանդես եկավ առանձին մոնիթորինգ իրականացնող հանձնաժողովի ստեղծման առաջարկով, որը քաղաքական մեծամասնությունը մերժեց և հարցը տեղափոխեց պետական-իրավական հարցերի հանձնաժողովի գործառույթների դաշտ։ Մենք ասում էինք, որ պետաիրավական հանձնաժողովն ի վիճակի չի լինելու իրականացնել այդ գործառնությունները։ Կյանքը ցույց տվեց, որ մենք ճիշտ էինք, եւ նախորդ գումարման խորհրդարանում այդ հարցին անդրադարձ չեղավ, հետևաբար նոր հանձնաժողովի ստեղծումը անհրաժեշտ է։ Այս հանձնաժողովը չպետք է քաղաքականացվի՝ այս կամ այն քաղաքական ուժին դիվիդենդներ բերելու տեսակետից, այլ պետք է իսկապես նպաստի մարտի 1-ի էջը լիարժեք բացահայտելուն և ընդմիշտ փակելուն: Եթե հասարակական մի ստվար զանգված կասկածներ ունի, այդ կասկածները պետք է փարատել, չի կարելի անորոշության մեջ թողնել այն, ինչ հնարավոր է բացահայտել։

Մինչև նախագահական ընտրությունները հնարավոր չէ՞ր քաղաքականացումից խուսափել։

– Հանձնաժողովի գործունեության ժամկետ նախատեսված էր մինչև փետրվարի 4-ը, իրատեսական չէր այդքան կարճ ժամկետում այդքան խնդիրներ պարզելը։ Ճիշտ չեմ համարում նաև հանձնաժողովի աշխատանքը նախագահական ընտրություններով պայմանավորելը՝ դա հենց հարցի քաղաքականացման ուղիղ ճանապարհն է։ Այդ պատճառով էլ տեղին էր հիմնական զեկուցողի և պետական-իրավական հանձնաժողովի նախագահի համաձայնությունը, որ հանձնաժողովը ստեղծվի նախագահական ընտրություններից հետո։ Ես էլ եմ այդ ժամկետին կողմ, բայց ես դեմ եմ, որ հետաձգվեց այդ հարցի քննարկումը հանձնաժողովում։ Եթե իշխանությունը հանձնաժողով ստեղծելու կամքն ունի, կարող էր օրինագիծը մտցնել մեծ օրակարգ, իսկ փոքր օրակարգում ներառեր և ԱԺ¬ում քննարկեր ընտրություններից հետո։ Քանի որ հիմնական զեկուցող, ՀԱԿ-ի ներկայացուցիչ Գագիկ Ջհանգիրյանն ընդունել է նաև իշխանության առաջարկը՝ փոփոխել որոշ դրույթներ։ Սա կլիներ երկկողմանի հստակ կապ և երաշխիքներ կլինեին, որ այսօր չկան։ Ես ընդհանրապես կասկածում եմ, որ իշխանությունն ընտրություններից հետո հանձնաժողով ստեղծելու կամք կդրսևորի։

Հակառակ Լևոն Զուրաբյանի հորդորով՝ ԱԺ նախագահի երաշխավոր դառնալո՞ւ։

– Եղել են դեպքեր, որ երաշխիքների առկայությամբ խոստումը չի կատարվել։ ԱԺ նախագահը գործին մասնակից և պայմանավորվածությունների մանրամասներին տեղյակ չէր։

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

«Իրատես de facto»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31