Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավորների աշխատավարձերը բարձրացան, սակայն կոռուպցիան այդպես էլ չնվազեց

Դեկտեմբեր 11,2012 10:54

 Նախկին դատավոր Պարգեւ Օհանյանն էլ առաջընթաց չի տեսնում, դժվարանում է նշել գոնե մեկ-երկու ոլորտ, որտեղ ինչ-որ դրական տեղաշարժ է նկատվել մարդու իրավունքների պաշտպանության առումով։ Փոխարենը թվարկում է ոլորտների մի ամբողջ շարան, որտեղ ամեն րոպե խախտվում են մարդու իրավունքները։ «Ամենատեսանելին ու ցավալին սոցիալական ոլորտն է, ինչ խոսք, դատականն առաջնային ոլորտն է, ոստիկանության բեսպրեդելը, մարդը շարունակում է անպաշտպան մնալ ոստիկանությունում, տնտեսականը»։

Օհանյանի խոսքով, ինքը ժամանակին պայքարում էր, որ դատավորների աշխատավարձը բարձրացնեին, ինչով կպայմանավորվեր կոռուպցիայի նվազումը դատական համակարգում։ Աշխատավարձերը բարձրացան, սակայն կոռուպցիան այդպես էլ չնվազեց։ «Այն ժամանակ ես բոցաշունչ ելույթներ էի ունենում, պահանջում էի, որ նախ դատավորներին աշխատավարձ տան, հետո նրանցից պահանջեն։ Ճիշտ է, աշխատավարձը բարձրացավ, բայց արդյո՞ք ժողովուրդն ինչ-որ տարբերություն զգում է։ Նվազե՞ց կոռուպցիան, թե՞ էլի նույնն է մնացել։ …Մարդը ներսից պետք է փոխվի»,- նկատեց նախկին դատավորը։

Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում եւ ընդհանրապես Պարգեւ Օհանյանը մատնանշեց մի հետաքրքիր երեւույթ՝ խտրականությունը, որի բացակայության պայմաններում, ըստ նրա, մարդիկ շատ բաների վրա պարզապես աչք կփակեն։ Այսինքն՝ եթե չլինեն օրենքի առաջ արտոնյալներ, շարքային քաղաքացիներն այդքան ծանր չէին տանի իրենց իրավունքների ոտնահարումը նույնիսկ անկատար թերի օրենքների պարագայում:

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31