Այս նախընտրական քարոզարշավին կհնչի՞ «ոչ դոդացմանը, ոչ սերժանտացմանը, ոչ ռոբոտացմանը» կարգախոսը։ Երեկ ՀԱԿ երթի ժամանակ մեր թղթակիցը հարց է ուղղել կարգախոսի հեղինակ, ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին։ «Գիտեք, երեքը կլինեն, երկուսը կլինեն, թե մի հատն էլ կավելանա… Ամեն կարգախոս ունի իր տրամաբանությունը, իր իմաստը։ Համենայնդեպս, էդ կարգախոսը ոչ մեկ չեղյալ չի հայտարարել»,- ասել է Փաշինյանը։
«Հրապարակ»