«Ֆորմուլա 1»-ի կոմերցիոն իրավունքների սեփականատեր Բերնի Էքլսթոունի դուստրը՝ Թամարան, ԱՄՆ տեղափոխվելով՝ որոշել է նկարահանվել իր կյանքի մասին պատմող ռեալիթի շոույում, որտեղ հանդիսատեսը ներսից կիմանա Էքլսթոունների ընտանեկան աշխարհի մասին: Թամարան որոշել է դուրս մղել, կամ առնվազն, մրցակցել NBA աստղ Քրիս Համֆրիսի նախկին կնոջ՝ Քիմ Քարդաշյանին, որը հաջողությամբ է իրականացնում իր «Keeping With The Kardasjians» շոուն:
Թամարան պատրաստվում է փաստագրական կադրեր ցուցադրել հախճապակե լողարանի, թանկարժեք քարերով պատված բոուլինգի գնդակի վաճառքի մասին, որոնցից ստացված գումարները, հասկանալի է, տրամադրվել են բարեգործությանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ