Լրահոս
Օրվա լրահոսը

Դաշնակցությունը` Սերժ Սարգսյանի խոսնակ

Դեկտեմբեր 11,2012 10:35

Դաշնակցությունը, փաստորեն, ինտենսիվ բանակցություններ է սկսել Սերժ Սարգսյանի հետ: Ընդ որում` ՀՅԴ-ն ակնհայտորեն ինքն է հանդիսանում, այսպես ասած, պնդող կողմը: Դրա մասին են վկայում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի նախօրեի հայտարարությունները, երբ նա միեւնույն ժամանակ նշելով, որ Սերժ Սարգսյանը մերժել է իրենց 7 կետանոց առաջարկներից 2-ը, այնուհանդերձ հայտարարեց, որ կլինեն նոր հանդիպումներ:

Բանն այն է, որ ՀՅԴ-ն քաղաքական ուժերից պահանջում էր իր առաջարկների ամբողջական ընդունում` առանց վերապահումների: Այսինքն` այդ տրամաբանությամբ, ՀՅԴ-ն պետք է որ այլեւս հույսը կտրեր Սերժ Սարգսյանից կամ պարզապես հայտարարեր, որ այլեւս նրան ասելու բան չունի: Թեեւ միգուցե ՀՅԴ-ն առանց վերապահումների խոսում էր քաղաքական ուժերի հետ, այսինքն` նրանց առաջ դնում իր առաջարկները բացարձակ ամբողջությամբ ընդունելու պահանջ կամ պայման, իսկ Սերժ Սարգսյանին չեն դիտում քաղաքական ուժ: Նրան ինչ-որ ավելի բարձր մի բան են դիտում, դրա համար միգուցե կարծում են, որ նրան կարելի է մի քանի կետ մերժել: Ինչպես երեկ հայտնի դարձավ, Սերժ Սարգսյանը մերժել է հայ-թուրքական արձանագրություններիև խորհրդարանական կառավարման վերաբերյալ կետերը: ՀՅԴ-ն առաջարկում է Հայաստանին չեղյալ համարել արձանագրությունները, իսկ խորհրդարանական կառավարումն էլ համարում է Հայաստանի կառավարման լավագույն տարբերակը:

Այստեղ ուշագրավ է մի բան: ՀՅԴ-ն չի բացահայտում իրև քաղաքական մյուս ուժերի հետ հանդիպումների բովանդակությունը, իսկ ահա Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո Դաշնակցությունը` ի դեմս ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի, չգիտես ինչու, որոշեց մամուլին մի քանի մանրամասներ հայտնելև նշել, թե Սերժ Սարգսյանը որ կետերին է դեմ: Ըստ ամենայնի, սա եղել է ոչ թե Դաշնակցության, այլ Սերժ Սարգսյանի նախաձեռնությունը: ՀՅԴ-ն հազիվ թե համարձակվեր մանրամասնել նրա հետ հանդիպումը, եթե չունենար Սերժ Սարգսյանի համաձայնությունը: Ավելին, ըստ երեւույթին, բանը ոչ միայն համաձայնությունն է, այլ միգուցե նաեւ հանձնարարությունը: Այսինքն` առավել հավանական է, որ Սերժ Սարգսյանը Դաշնակցությունից պահանջել է հրապարակել այդ մանրամասները` ասել, թե ինչին է դեմ եղել Սերժ Սարգսյանը: Սարգսյանը ամենայն հավանականությամբ այդ պահանջների կամ պայմանի կատարմամբ է համաձայնել շարունակել հանդիպումները Դաշնակցության հետ:

Հրանտ Մարգարյանը երեկ ասել էր, որ Սերժ Սարգսյանի հետ այդ հանդիպումները շարունակվելու են: Երկու կետերը առանցքային են Սերժ Սարգսյանի համար: Հայ-թուրքականի մասով նա խնդիր ունի ցույց տալ միջազգային հանրությանը, որ անգամ ներքաղաքական խնդիրները նրան չեն ստիպի հետ կանգնել «ֆուտբոլային» դիվանագիտության շրջանակներում ստանձնած իր հանձնառությունից: Այսինքն` Սերժ Սարգսյանն այս միջոցով փորձում է միջազգային հանրությանը ցույց տալ, որ այդ հարցում շարունակում է մնալ, այսպես ասած, հուսալի գործընկերև որքան էլ պահանջվի ներքաղաքական շահերի շրջանակում, նա զիջումների չի գնա միջազգային հանրության հետ պայմանավորվածությունները խախտելու հաշվին: Այս տեսանկյունից, Սերժ Սարգսյանի համար կարեւոր է եղել մանրամասնել այդ կետի հետ իր անհամաձայնությունը: Ինչ վերաբերում է խորհրդարանական կառավարման մոդելին, ապա այստեղ ավելի շատ մեսիջ է ներքին սուբյեկտներին, քանի որ այստեղ միայն ՀՅԴ-ն չէ, որ հանդես է գալիս այդ մոդելին անցնելու պահանջով կամ առաջարկով: Այդ մասին բոլորովին վերջերս հայտարարեց նաեւ ԲՀԿ-ն, դրան, ըստ էության, միացած կարելի է համարել նաեւ ՀԱԿ-ին, «Ժառանգությունն» էլ կողմ է խորհրդարանական կառավարմանը: Այսինքն` այս կետի մասով Սերժ Սարգսյանը, ըստ էության, պատասխանում է ոչ միայն ՀՅԴ-ին, այլ ՀՅԴ շուրթերով պատասխանում է նաեւ մյուս ուժերին:

Այդ առումով մեսիջն, ըստ էության, ոչ միայն կառավարման մոդելի ընտրության հարցում պարզ ժխտում է ենթադրում կամ նշանակում, այլ Սերժ Սարգսյանն ընդգծված կերպով փորձում է ցույց տալ, որ ներքաղաքական զիջումների կամ փոխզիջումների գնալուն պատրաստ լինելով` դրա մասին է վկայում ՀՅԴ հետ հանդիպումը շարունակելու փաստը, ինքն այդուհանդերձ որեւէ զիջման չի գնա իր նախագահական իշխանության հարցում: Առանձին դիտարկման է արժանիև այն, որ ՀՅԴ-ն փաստացի համաձայնել է Սերժ Սարգսյանի այդ պայմանին` ըստ էության ճանաչելով նրա նախագահական իշխանությունը, եթե հանձն է առել մանրամասնել այն մեսիջները, որ իր միջոցով հղում է միջազգային հանրությանն ու ներքաղաքական սուբյեկտներին Սերժ Սարգսյանը: Դաշնակցությունը, փաստորեն, կատարում է Սերժ Սարգսյանի խոսնակի պարտականությունները, նրա մեսիջները հանրայնացնելով:

Հայտնի չէ, թե, օրինակ, երկրորդ հանդիպումից հետո Սերժ Սարգսյանն ինչ ծառայություն կպահանջի ՀՅԴ-ից երրորդ հանդիպման դիմաց: Գնալով առաջին պայմանին` ՀՅԴ-ն, ըստ էության, համաձայնում է նրա նախագահական իշխանությանը, պարզապես ներկայումս Սերժ Սարգսյանի հետ փորձում է սակարկել իր համաձայնության գնի հարցում: Այստեղ, իհարկե, ՀՅԴ-ի հեռանկարները օբյեկտիվորեն մեծ չեն, քանի որ եթե Դաշնակցությունը գնի հարցում Սերժ Սարգսյանի հետ չգա համաձայնությանև պահանջի ավելին, քան նա պատրաստ է տալ, ապա Սերժ Սարգսյանին ոչինչ չարժե Դաշնակցությանը բարի ճանապարհ մաղթել: ՀՅԴ-ն ներկայումս չունի այն պոտենցիալը, որը հնարավորություն կտար լուրջ ընդդիմություն լինել Սերժ Սարգսյանինև ունենալ բարձր արժեք: Առավելևս, որ, ինչպես երեւում է, Սերժ Սարգսյանի հետ կոնտակտներ է սկսել նաեւ «Բարգավաճ Հայաստանը»:

ՀՅԴ-Սերժ Սարգսյան հանդիպմանը զուգահեռ, տեղեկություններ տարածվեցին Ծառուկյան-Սարգսյան հանդիպման մասին, որոնք պաշտոնապես չեն հաստատվել, բայց չեն էլ հերքվել: Այսինքն` ՀՅԴ-ն իսկապես լուրջ մրցակից ունի` ի դեմս «Բարգավաճ Հայաստանի», իսկ դա նշանակում է, որ կարող է տեղի ունենալ գների անկում: Հետեւաբար ԲՀԿ համար կարեւոր է դառնում ավելի շուտ պայմանավորվել Սերժ Սարգսյանի հետ, քանի դեռ չի պայմանավորվել «Բարգավաճ Հայաստանը»:

«Ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31