Ավարտվեց շախմատի «London Chess Classic» գերմրցաշարը, որի վերջին տուրում Լեւոն Արոնյանը սեւերով ոչ-ոքի արեց հունգարացի կին գրոսմայստեր Յուդիթ Պոլգարի հետ եւ 8,0 միավորով պայքարն ավարտեց մրցաշարային աղյուսակի վեցերորդ հորիզոնականում:
Այժմ Հայաստանի լավագույն գրոսմայստերը Լոնդոնից մեկնելու է Չինաստան, որտեղ Էլինա Դանիելյանի հետ միասին մասնակցելու է այս տարվա վերջին մրցաշարին՝ «Մտավոր խաղերին»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ