ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ՀՀ նախագահի հետ ունեցած հանդիպման մասին տեղեկություններ չունի: Նա հրաժարվեց մեկնաբանել այդ հանդիպումը:
Նա ասաց, որ այս ընթացքում քաղաքական գործընթացների վերաբերյալ մեկնաբանություններ չի կարող տալ, որովհետեւ քաղաքական ուժերի հետ տարբեր ֆորմատներով բանակցությունները շարունակվում են. «Հենց ինչ-որ բան լինի ասելու, ձեզ կասենք»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ