Լրահոս
Օրվա լրահոսը

«Եգանյան ջան, ասա, ինչո՞ւ չես տալիս»

Դեկտեմբեր 10,2012 22:19

Ալեվտինա Տեր-Մանուելյանցը համարյա ամեն օր ստիված է լինում գյուղից գալ քաղաք փոստարկղերից իր բողոքների պատասխանները ստանալու, կամ նոր դիմումներ և պահանջներ գրելու համար։ Տիկին Մանուելյանը Բաքվի փախստական է և հայրենիքում ապրում է դեռ 1988 թվականից, սակայն մինչ օրս չունի կացարան. «Այնտեղ, որտեղ ապրում ենք, չեմ ուզում հասցեն տալ, քանի որ կարող է գան էնտեղից էլ հանեն, այն ինչ ձեռք եմ բերել, դա էլ վերցնեն ձեռքիցս» ։

Տիկի Ալեվտինան բռնագաղթումից անմիջապես հետո իր միջոցներով գնել է Իսրայելյան փողոցի թիվ 34 տունը։ Սակայն 1993 թվականին հայտնվել է անհայտ սեփականատեր և դատարանի միջոցով խլել բնակարանը, իսկ իրերը նետել նկուղ։ Վտարվել են նաև Տերյան փողոցի վրա գտնվող հանրակացարանից։ Այսօր իր աղջկա՝ Իրեն Տեր – Մանուելյանի հետ ապրում է վարձով. «Մեզ խաբել ասել են՝ դուրս եկեք ժամանակավոր մի բան կտանք, դուրս ենք եկել, խաբել են, դուռը կոտրել են ներս մտել ու իրերը գցել ավտոտնակում» ։

Ալեվտինա Տեր – Մանուելյանցը մինչև հիմա չի վերցրել իր իրերը 2 բնակավայրերի ավտոտնակներից. «Ես չեմ վերցնի մինչև ինձ ցուցակով չտան իմ իրերը»։

Տիկին Մանուելյանցը բազմիցս դիմել է ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի եւ փախստականների վարչությանը` իրեն ժամանակավոր կացարան հատկացնելու խնդրանքով, սակայն միշտ մերժվել է:
Իսկ 2005 թվականին Առաջին ատյանի դատարանը վճիռ է կայացրել՝ պարտավորեցնելով միգրացիայի եւ փախստականների վարչությանը նրան հատկացնել ժամանակավոր կացարան: Սակայն վարչությունը սահմանված ժամկետում չի բողոքարկել դատարանի վճիռը, բայցեւ հրաժարվել է կատարել նաև ԴԱՀԿ-ի կայացրած որոշումը։

«Եգանյանը իրեն նախագահից էլ բարձր է համարում, ու ասում է` չեմ տա։ Եգանյան ջան, ասա, ինչու՞ չես տալիս» ,- հարցնում է տիկին Ալեվտինան։

Մանրամասները կարդացեք այստեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31