Լրահոս
Օրվա լրահոսը

New Europe. «Բարձրաստիճան պաշտոնյա. Եվրամիությունը պետք է պահպանի խաղաղությունը»

Դեկտեմբեր 10,2012 21:43

Եվրամիությունը պետք է իր անմիջական հսկողության տակ վերցնի խաղաղության պահպանումը, ասել է բարձրաստիճան դիվանագետը: Հայտնում է «Նյու Եուրոփ» թերթը:

Անդրեյ Դեշչիցան, որը 2013թ. հունվարի 1-ից ԵԱՀԿ գործող նախագահի` սառեցված հակամարտությունների գծով հատուկ ներկայացուցիչը, Բրյուսելում կայացած համաժողովի ժամանակ ասել է, որ ԵՄ-ն պետք է իր ազդեցությունն օգտագործի, որպեսզի կայունացնի իրավիճակը Հարավ-Արևելյան Եվրոպայի խնդրահարույց շրջաններում:

Դեշչիցան ասել է, որ Ուկրաինան առաջ կտանի Եվրոպայի վտանգավոր գոտիներում կայունության հաստատման աշխատանքները, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի, Մոլդովայի Մերձդնեստրի և Ռուսաստանի ու Վրաստանի միջև Հարավային Օսեթիայի հակամարտությունները, սակայն ավելացրել է, որ իր արտաքին քաղաքականության նոր «գործիքով», որն է  Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունը, ԵՄ-ն պետք է ազնիվ միջնորդ լինի տարածաշրջանում:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31