Լրահոս
Օրվա լրահոսը

Արթիկի ոստիկանապետի ՕԵԿ-ական եղբայրը դաշնակցական գյուղապետի հետ կմեկնի Գերմանիա

Դեկտեմբեր 10,2012 20:43

Այսօր Շիրակի  մարզի 3 լավագույն գյուղերի ` Ախուրյանի, Մեղրաշենի ու Արևշատի գյուղապետերը միասին կմեկնեն Գերմանիա` Մյունխենի շրջակա գյուղերի  տնտեսական զարգացման փորձը ուսումնասիրելու: Հետաքրքիրն այն է, որ Ախուրյանի երկարամյա , ՀՅԴ-ական գյուղապետ Արծրուն Իգիթյանից զատ,  Շիրակի մարզի 116 գյուղերից արտասահման գնալու բախտ վիճակվել է  միանգամից երկու ՕԵԿ-ական գյուղապետերի: Նրանցից մեկը Մեղրաշենի գյուղապետ  Հունան Պետրոսյանն է` Արթիկի ոստիկանապետի եղբայրը, ով  նաև  Արթիկի տարածաշրջանի ՕԵԿ կառույցի պատասխանատուն է, իսկ  մյուսը` Արևշատի գյուղապետ Սայաթ Խաչատրյանն է, ով , ըստ մեր տեղեկությունների, Հունան Պետրոսյանի երեխաների քավորն է: Ինչպես մեզ տեղեկացրեցին  Շիրակի մարզպետարանի տարածքային վարչությունից, մեկ ամիս առաջ Տարածքային կառավարման նախարարության և համայնքների միության կողմից Արևշատ գյուղը ճանաչվել է հանրապետության լավագույն գյուղական համայնք: Իսկ այս գործում Արևշատի գյուղապետին օգնել է ճիշտ հարկահավաքությունը,   համայնքային  խնդիրների ճիշտ լուծումը, գյուղում շատ ծրագրեր  իրագործելը և այլն: Մարզպետարանցիների ասելով, 4-5  տարի  է` գյուղական լավագույն համայնք ճանաչվում են Շիրակի մարզի գյուղերը: Թեև այս անգամ ՏԻՄ-ի  կազմավորման 16- ամյակին  նվիրված մրցույթում Շիրակի  մարզպետարանը 3 համայքների անուններ է  ներկայացրել ` Ախուրիկի, Արևշատի և Անուշավանի, սակայն ընտրել են 2082 բնակչություն ունեցող Արևշատը: Ու որպես պարգև` քիչ թե շատ աչքի ընկնող գյուղապետերին հնարավորություն են ընձեռել  մեկ շաբաթ շրջագայել  Գերմանիայի գյուղերում ,  նրանց   փորձն  ուսումնասիրել,  ինչու չէ   մի քիչ էլ Եվրոպան վայելել:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31