Արդյո՞ք Գագիկ Ծառուկյանի և Սերժ Սարգսյանի հանդիպումը կարող է խոչընդոտել առաջիկա նախագահական ընտրություններում ՀԱԿ-ԲՀԿ-ի համագործակցությանը:
«Քանի որ որևէ պաշտոնական տեղեկություն չկա, չարժե դրա մասին խոսել»,- ասաց ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանը։
Նա վստահեցնում է, որ անկախ ԲՀԿ-ի դիրքորոշումի՝ ՀԱԿ-ն առաջիկայում կհրապարկի ընտրություններում մասնակցելու իր ձեւաչափի օրակարգի մասին: Ինչ վերաբերում է Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրման մասին, ապա. «Քննարկումները դեռևս ավարտված չեն, բայց շատ քիչ ժամանակ է մնացել»։
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը որևէ հավաստի տեղեկություն չունի մամուլում հրապարակված Գագիկ Ծառուկյանի և Սերժ Սարգսյանի շաբաթօրյա հանդիպման մասին:
«Որևէ մեկնաբանություն դրա մասին չեմ կարող տալ»,-ասաց նա։
Մանրամասները կարդացեք այստեղ: