Լրահոս
Օրվա լրահոսը

Դինո գոլդը 2013թ.-ին կունենա նորակառույց ստորգետնյա փրկարարական ապաստան

Դեկտեմբեր 10,2012 19:42

«2013թ.-ին  Դինո գոլդը կդառնա Հայաստանի Հանրապետության առաջին եւ միակ ընկերությունը, որի հանքը կունենա միջազգային մակարդակով, նորակառույց ստորգետնյա փրկարարական ապաստան, ինչը կնպաստի ընկերության աշխատակիցների անվտանգ աշխատանքին», – «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲ ընկերության  կողմից օրերս կազմակերպած միջոցառման ժամանակ   հայտարարեց ընկերության վարչական գծով տնօրեն Հրաչ Ջաբրայանը:  Վերջինս ամփոփ ներկայացրեց նաեւ այս տարվա ընթացքում ընկերության  կատարած աշխատանքը եւ խոսեց  եկող տարվա համար նախատեսված որոշ ծրագրերի մասին:

Ընկերության 25-ից ավելի աշխատակիցներ Կանադայում, Անգլիայում, Ամերիկայում, Ֆինլանդիայում եւ Բուլղարիայում ղեկավարական եւ հանքարդյունաբերական ոլորտում   մասնագիտական դասընթացների են ուղարկվել, որի համար Դինո գոլդը տրամադրել է ավելի քան 85 մլն դրամ: Նմանատիպ ծրագիր է նախատեսվում իրականացնել նաեւ 2013թ.-ին: Բացի այդ, Ամերիկայից եւ Կանադայից հրավիրված մասնագետների կողմից 10 ամսվա ընթացքում շարունակական դասընթացներ են կազմակերպվել հանքի շարժակազմի աշխատակիցների համար, որի վրա Դինո գոլդը ծախսել է   ավելի քան 820 միլիոն դրամ:

«Վերջին 12 ամիսների ընթացքում, մեր ընկերությունը իր աշխատավորներին աշխատավարձը ավելացրեց 398 միլիոն դրամ, իսկ նույն ժամանակահածում մեր աշխատավորներին տրվեց մոտավորապես 300 միլիոն հավելավճար:    Ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության տվյալների`օգոստոս ամսվա կտրվածքով, ՀՀ տարածքում աշխատավորի ամսական միջին աշխատավարձն եղել է 121 հազար դրամ, իսկ Կապանի տարածքում` 175 հազար դրամ, որն ամենաբարձրն է Հայաստանի բոլոր քաղաքներից: Նույն ամսվա կտրվածքով` Դինո գոլդի աշխատողների միջին աշխատավարձը, առանց ղեկավարության կազմը ներառելու, կազմել է 239 հազար դրամ», – նշեց Հրաչ Ջաբրայանը եւ տեղեկացրեց, որ եկող տարվա ընթացքում նախատեսում են շարունակել ընկերության արտադրության բարելավմանն ուղղված ծրագրերը, որից բացի սոցիալական մի շարք ծրագրեր կիրականացվեն Կապան քաղաքի մանկապարտեզների եւ  մի շարք այլ հաստատությունների համար, ինչպես իրականացվել է նաեւ ընթացիկ տարում:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31