Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Ռուստամյան. «Մենք Ղարաբաղն էլ զիջենք Ադրբեջանին, բոլորը կծափահարեն»

Դեկտեմբեր 10,2012 19:21

«Իշխանությունն ընդունո՞ւմ է իր ձախողումը հայ-թուրքական հայտնի ֆուտբոլային դիվանագիտության ասպարեզում»,-2013-ի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այս հարց ուղղեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին: Նա, ի պատասխան սկսեց պատմել, թե ինքը դրանից հետո քանի հեռախոսազանգ է ստացել՝ միջազգային տարբեր մարմիններից, շնորհակալություններ. «Առաջին անգամ իր պատմության մեջ Հայաստանը խոսեց Թուրքիայի հետ՝ իբրեւ հավասարը հավասարի: Չկա երկիր, որն իր աջակցությունը չհայտներ՝ ՀՀ կողմից ձեռնարկված քայլերի մասին: ԱՄՆ-ն անգամ, ոչ միայն ԱՄՆ, ՌԴ-ն, Եվրամիությունը, այլ երկրներ, հայտարարեցին այն, ինչ հայտարարեցին, որ Հայաստանը անցել է իր ճանապարհը, Թուրքիան պետք է անցնի: Որ գնդակը գտնվում է իրենց դաշտում»:

Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը միամտություն որակեց Էդվարդ Նալբանդյանի բացատրությունները. «Միջազգային բոլոր մարմիններին էլ դա ձեռնտու է, դրա համար կզանգեին, ո՞վ է դրանում կասկածում: Իհարկե, եթե մենք զիջում ենք, ուրիշները դրանից օգտվում են, ով որ օգտվում է, ում ձեռնտու է՝ շնորհակալ կլինի, պարզ չի՞: Այստեղ բոլորին դա ձեռնտու է, բացի մեզնից: Եթե Էդվարդ Նալբանդյանը դա համարում է մեծ նվաճում, այդ զանգերը, մենք Ղարաբաղն էլ զիջենք Ադրբեջանին, բոլորը կծափահարեն, բոլորը գոհ կլինեն: Բացի Հայաստանից, չի լինի մեկը, որ ասի՝ էս ի՞նչ սխալ քայլ  կատարեց Հայաստանը: Կասեն վա՜յ, էս ի՜նչ մեծահոգություն, հեռատեսություն ցույց տվեցին, գնացին իրենց թշնամու հետ բարեկամացան, բրավո: Սա լավ օրինակ է՝ բոլորի համար: Այսպես կասեն , էլի: Բա ի՞նչ պիտի ասեին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31