Լրահոս
Օրվա լրահոսը

Ավետիք Իշխանյան. «Հայաստանում քրեակատարողական հիմնարկներում պայմաններն անմարդկային են»

Դեկտեմբեր 10,2012 19:09

 «Հայաստանում 2001 թվականին մեծ հույսեր առաջացան, որ քրեակատարողական համակարգում լուրջ բարեփոխումներ կլինեն, երբ այդ համակարգը  փոխանցվեց արդարադատության նախարարության ենթակայությանը: Սկզբում մեծ էին հույսերը, քանի որ համակարգը բավականին թափանցիկ դարձավ: Բայց այս 10 տարվա ընթացքում պարզվեց, որ  դա ավելի շատ ձեւական բնույթ կրեց, չնայած որոշ դրական բաներ էլ տեղի ունեցան, նոր քրեակատարողական հիմնարկների կառուցում՝ Վանաձորում եւ այլն, բայց դրանք էական դեր չխաղացին այն հիմնախնդիրների հարցում, որ առկա են»,- այսօր Սիվիլիթաս հիմնադրամում հայտարարեց Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը` ազատազրկվածների իրավունքների մասին  խոսելիս:

Իշխանյանը, փորձելով ընդհանրուր գնահատական տալ մեր քրեակատարողական հիմնարկներին, համեմատելով եվրոպական չափանիշների հետ, շեշտեց, որ Հայաստանում պայմաններն անմարդկային են. «8 հոգու համար նախատեսված խցում պահում են 20 մարդու, ու այդ խուցը երբեք չի օդափոխվում, սա այն դեպքում, երբ նրանք ամբողջ ժամանակ անցկացնում են այդ խցում, օրական մեկ ժամ զբոսանքը չի իրականացվում, չի ապահովվում նույնիսկ շաբաթական նվազագույնը մեկ անգամ լոգանք ընդունելը եւ այլն»:

Նրա փոխանցմամբ, երբ ազատազրկվածին հարցնում ես ներքին  պայմանների, իրենց նկատմամբ վերաբերմունքի  մասին, նրանք ոչինչ չեն ասում, բայց նրա աչքերից երեւում է թե ինչ է իրականում կատարվում՝ «Եթե հանկարծ ինչ որ բան ասեն, ապա տվյալ անձի հետ անպայման ինչ որ բան կկատարվի: Սա է իրավիճակը»,-հավելեց Իշխանյանը:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31