Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հոգեւորականի կարծիքով պետք է պայմաններ ստեղծենք, որպեսզի մարդը հասկանա իր սխալը

Դեկտեմբեր 10,2012 18:49

Այսօր Սիվիլիթաս հիմնադրամի գրասենյակում Մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված միջոցառման ժամանակ ներկա էին փաստաբան Տիգրան Աթանեսյանը, Հայր Ռուբեն աբեղա Զարգարյանը, Հելսինկյան կոմիտեի իրավապաշտպան հկ-ի նախագահ Ավետիք Իշխանյանը, եւ այլք:

Հայր Ռուբեն աբեղա Զարգարյանը, ողջունելով ներկաներին, անդրադարձավ կալանավայրերում գտնվողների իրավունքներին: Ըստ նրա՝ մինչեւ վերափոխման ծրագիր չընդունենք ու  քանի դեռ հանցանքն ու հանցագործին շարունակում ենք նույնացնել ու համապատասխան վերաբերմունք դրսեւորել, մեզ մոտ մարդու իրավունքների պաշտպանությունը չի կարող բավարար մակարդակի վրա լինել. «Մենք պետք է պայմաններ ստեղծենք, որպեսզի մարդը հասկանա իր սխալը, գնա վերափոխման, իսկ պայմաններ ստեղծելու ամենակարեւոր,  առաջնահերթ խնդիրներից մեկը դա մարդու աշխատելու իրավունքն է: Մենք չենք կարող ստիպել, որ մարդը աշխատի, բայց մենք կարող ենք դրա համար պայմաններ ստեղծել: Մարդու արժանապատվության տեսանկյունից պետք է նաեւ պայմաններ ստեղծվեն, որպեսզի մարդը կարողանա հոգեւոր, կրթական, սպորտային ծրագերի մասնակցել, իսկ ով չի ուզում` ինքը կմնա իր համապատասխան փուլային վիճակում: Այս ամենը ինչքան որ մեր արդարադատության համակարգում է, այնուամենայնիվ հասարակական մտածողության խնդիր է»,-ասաց հայր Ռուբենը`  նշելով, որ ամեն ինչին պետք է մոտենալ համակարգված հասարակական քննարկումների մակարդակով ու այստեղ ըստ նրա՝ կարեւորվում եմ հկ-ների դերը:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31