Մեծ Բրիտանիայի Մանչեսթր քաղաքի հացթուխները պատրաստել են աշխարհի ամենամեծ բուլկին: 65կգ կշռող թխվածքի տրամագիծը 213սմ է: Մասնագետները նշել են, որ հսկա բուլկին 2300 սովորական բուլկու քաշ ունի: Ամենաերկար կարկանդակը գտնվում է իսպանական Ասպե քաղաքում: «Գնչուի ձեռքը» անվանումով շոկոլադե միջուկով կարկանդակն ունի 1174 մ երկարություն և արդեն գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես պատմությամ մեջ ամենամեծ նմանատիպ քաղցրավենիքը։ Հսկայական քաղցրավենիքը պատրաստելու համար իսպանացիներից պահանջվել է 280 կգ շոկոլադ, 200 կգ շաքարավազ, 300 կգ կարագ, 10 կգ նուշ և բիսկվիտի 200 շերտ։
2004թ.-ի դեկտեմբերի 10-ին կյանքից հեռացավ մեծանուն դերասան Խորեն Աբրահամյանը:
Դերասանը ծնվել է 1930թ. ապրիլի 1-ին՝ Երևանում: 1951-ին ավարտել է Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտը, նույն թվականից աշխատել Սունդուկյանի անվան թատրոնում, որպես դերասան:
Առաջին դերը փոքրիկ տղան էր Ա. Սուրովի ‹‹Լուսաբացը Մոսկվայի վրա›› պիեսում՝ (1951, 3 հունիս): Լավագույն դերերից են՝ Ռոստամ (‹‹Նամուս››), Արամ (‹‹Վաթսուն տարի, երեք ժամ››), Արա (‹‹Արա Գեղեցիկ››), Մյասնիկյան (‹‹Հանրապետության նախագահը››), Կորիոլան (‹‹Կորիոլան››), Կորրադո (‹‹Ոճրագործի ընտանիքը››), Աղայան (‹‹Միքայել Նալբանդյան››), Ժիրայր (‹‹Անհանգիստ մարդիկ››), Կոչուբեյ (‹‹Առանց անունները տալու››), Տիգրան (‹‹Թեհրան››), Էյվազ (‹‹1905-թիվ››), Ալեքսանդր (‹‹Ժայռ››), Ռոստամ (‹‹Նամուս››), Տիգրան (‹‹Արմաշեն››), Գևորգ (‹‹Սրտի արատ››), Ալյոշա (‹‹Չմարող աստղեր››), Սավո (‹‹Քո սրտի կրակը››), Լևոն (‹‹Գարնան անձրև››), Նեզնամով (‹‹Անմեղ մեղավորներ››), Դյատլով (‹‹Երրորդը՝ պաթետիկականը››), Հրաչիկ (‹‹Երկու գույն››), Գեգեչկորի (‹‹Դեպի ապագան››), Կոսակ (‹‹Իմ սիրտը լեռներում է››), Արմեն (‹‹Կամուրջի վրա››), Կիպար (‹‹Պաղտասար աղպար››) և այլն:
Անդրանիկ Ջալալյան