Բաքվում ոստիկանությունը ուժ է կիրառել եւ ցրել ընդդիմադիր կուսակցությունների եւ ուժերի կողմից կազմակերպված չարտոնված հանրահավաքը։
Տասնյակ ընդդիմադիր ակտիվիստներ երկուշաբթի օրը փորձել են Բաքվի կենտրոնական Շատրվանների հրապարկում կազմակերպված հավաքով նշել Մարդու իրավունքների միջազգային օրը։ Հավաքը արտոնված չէր քաղաքային իշխանությունները կողմից եւ ոստիկանությունը ակտիվիստներին թույլ չի տվել հրապարակ մտնել։
«Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ ոստիկանության աշխատակիցները տասնյակ ակտիվիստների են ձերբակալել։
Ընդդիմադիր ուժերի ներկայացմամբ, բերման է ենթարկվել շուրջ 80 մարդ։
Կարդացեք նաև
Ոստիկանությունը հրաժարվում է մեկնաբանել միջադեպը։
«Ազատություն» ռադիոկայան