Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարծում եմ՝ մեր տղաներից շատերը չգիտեն». Այսօր ֆուտբոլի միջազգային օրն է

Դեկտեմբեր 10,2012 18:17

«Ֆուտբոլը դարձել է էությանս մի մասը,-ասում է 19-ամյա ֆուտբոլասեր Գայանե Աբասյանն ու հավելում,-2002 թվականի աշխարհի առաջնության Բրազիլիա-Թուրքիա խաղն էին ցուցադրում: Հայրս ֆուտբոլիստ է եղել ու բնականաբար ոչ մի խաղ բաց չէր թողնում: էտ մի անգամ ես էլ դիտեցի իր հետ, ինձ գրավեց այդ սպորտաձևը»,-պատմում է նա:
Գայանեն այդ ժամանակ ընդամենը 9 տարեկան էր: Հետզհետե սկսում է ավելի շատ դիտել ու հետաքրքրվել ֆուտբոլով: Բակի երեխաների հետ կազմակերպում է նաև ֆուտբոլային խաղեր, ստանում թեթև վնասվածքներ, սակայն երբեք չի ընկճվում: Այժմ ֆուտբոլով չի զբաղվում, սակայն ընտրել է այնպիսի մասնագիտություն, որն անմիջական կապ ունի սիրած մարզաձևի հետ: Գայանեն սպորտային լրագրող է:
Այսօր ֆուտբոլի միջազգային օրն է: Տոնն ընդունվել է ՄԱԿ-ի որոշմամբ և նշվում է ամբողջ աշխարհում: Խաղի ստեղծման մասին հստակ տեղեկություններ չկան: Կան հիշատակումներ չինական այբուբենում ՝ մ.թ.ա. 2-րդ հազարամյակի աղբյուրներում: Չինաստանում խաղը կոչվել է Ցու Չյու նշանակում է՝ հրել ոտքով: Կա նաև վարկած, որ խաղը հաջորդել է Ք.Հ. ութերորդ դարում Անգլիայում ապրած սաքսերի հետ կապված որոշ իրադարձություններին: Բանն այն է, որ սաքսերը ոտքով այսուայնկողմ էին «տշում» գլխատված հակառակոդների գլուխներնը:
Օրը հնարավորություն է տալիս ֆուտբոլի երկրպագուներին ևս մեկ անգամ ոգևորել և շնորհավորել իրենց սիրելի ֆուտբոլիստների և ակումբներին: «Առաջին հերթին շնորհավորում եմ Հայաստանի Ազգային հավաքականի ֆուտբոլիստներին ՝ հանձին Հենրիխ Մխիթարյանի, Յուրա Մովսիսյանի, որ մեր հայի պատիվը բարձր են պահում և նրանց ցանկանում եմ նորանոր հաջողություններ, նաև շնորհավորում եմ իմ սիրած ակումբին` «Real Madrid»-ին: Շատ եմ ուզում, որ արքայական ակումբը կրկին տիտղոսներ նվաճի»,-ասում է 16-ամյա Մարտինը: Իսկ 19-ամյա Հռիփսիմեն արդեն հասցրել է շնորհավորել իր ֆուտբոլիստ ընկերներին: «Հատկապես հայ ֆուտբոլիստներին և ֆուտբոլասերներին ուզում եմ մաղթել ազգային ոգու բարձրացում, քանի որ, իվերջո, ֆուտբոլն ազգային բնավորության արտացոլումն է, հիանալի գոլեր, SAVE-եր (մեր դարպասապահներին), մեծ հաղթանակներ…»,-գրել էր նա ֆեյսբուքի իր էջում:
Հայաստանի Ազգային հավաքականի պաշտպան Լևոն Հայրապետյանը ևս շնորհավորում է բոլոր ֆուտբոլիստներին: Տոնի մասին իմացել է իր եկրպագուհի Հռիփսիմե Գալստյանից, ով առաջինն է շնորհավորել իրեն: «Ճիշտն ասած՝ ես նոր եմ իմանում, որ նման օր կա: Կարծում եմ՝ մեր տղաներից շատերը չգիտեն: Մեր բոլոր տղաներին մաղթում եմ առողջություն և հաջողություններ, ու թող բոլորը հասնեն իրենց նպատակներին»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը Բուլղարիայի հետ խաղի ժամանակ վնասվածք էր ստացել, որից հետո վիրահատվել է և 6 ամիս չի մասնակցելու խաղերին:
Հիշեցնենք նաև, որ ֆուտբոլի ազգային առաջնություն առաջին անգամ անցկացվել է Ուրուգվայում 1930 թվականին: Այսօր ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի անդամ է 200 պետություն:

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31