Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ ներկայացուցիչ. Հայաստանը եւ Ադրբեջանը շարունակում են տուժել հակամարտությունից

Դեկտեմբեր 10,2012 18:09

Մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ Մոսկվա կինոթատրոնում այսօր բացվեց «Տարբեր դեմքեր, ընդհանուր հույսեր. հակամարտության մարդկային կողմը» խորագրով ղարաբաղյան հակամարտությանը նվիրված ցուցահանդես, որում ներկայացված են միջազգային մրցանակների արժանացած լուսանկարիչ Ջոնաթան Բենքսի լուսանկարները:

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեանը նշեց, որ ցուցահանդեսի կազմակերպիչը` բրիտանական International Alert կազմակերպությունը` եվրոպական մի շարք քաղաքացիական հասարակական կառույցների հետ համատեղ, միավորել է ջանքերը ԵՄ-ի հետ` ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը նպաստելու համար. «Հակամարտության գոտում գտնվող մարդկանց դիմանկարների շարք թողարկելով` լուսանկարիչը ցույց է տվել ղարաբաղյան հակամարտության մարդկային կողմը: Հակամարտության ներքո յուրաքանչյուր անհատ նախևառաջ մարդ-արարած է` օժտված համապատասխան իրավունքներով»:

Հրիսթեանի խոսքով. «Հայաստանը եւ Ադրբեջանը շարունակում են տուժել հակամարտությունից: Հակամարտության բեռը կրում են նաեւ սերունդները: Խաղաղությունը տարարածաշրջանում ամենացանկալի բանն է»:

Նախաձեռնությունը ֆինանսավորվել է Եվրոպական Միության կողմից:

PrevPhoto
NextPhoto

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31