Լրահոս
Օրվա լրահոսը

Խնդրում են այս շաբաթվա մեջ հայտարարել «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար նոր մրցույթ

Դեկտեմբեր 10,2012 17:58

 Ինչպես հայտնի է «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը մնաց թափուր  նոյեմբերի 23-ին անցկացված «մրցույթից» հետո: Այդ օրվանից անցել է շուրջ երկու շաբաթ, սակայն «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթի անցկացման նոր հայտարարություն չի արվել Բնապահպանության նախարարության կողմից: Մեր նախաձեռնությունները այսօր դիմում են հղել Բնապահպանության նախարարին, որում մասնավորապես նշված է.

«Կարևորելով Խոսրովի անտառ պետական արգելոցի պահպանության և կառավարման հետ կապված հարցերը և անընդունելի համարելով բնության հատուկ պահպանվող տարածքի կառավարումը ժամանակավոր պաշտոնակատարի ձեռքում թողնելը, խնդրում ենք այս շաբաթվա մեջ հայտարարել «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար նոր մրցույթ և հրապարակել այդ հայտարարության տեքստը:

Միևնույն ժամանակ, սույն մրցույթն ավելի թափանցիկ և արդար անցկացնելու համար առաջարկում ենք հայտարարության տեքստում հստակեցնել.

  1. նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջները, մասնավորապես՝ համապատասխան բնագավառի բարձրագույն կրթությունը և որակավորումները («համապատասխան կրթություն» բառակապակցությունը տարաբնույթ ընկալման տեղիք է տալիս),
  2. ներկայացվելիք հայեցակարգերի պահանջները, մասնավորապես`բովանդակային պահանջները, ակնկալվող ծավալը,
  3. հանրայնացնել բոլոր թեկնածուների ինքնակենսագրությունները, մասնագիտական և աշխատանքային փորձի տվյալները,
  4. հանրայնացնել նրանց կողմից ներկայացված`պետական կազմակերպության զարգացման և բարեփոխման հայեցակարգերը (ըստ հավակնորդների տեսակետի),
  5. ապահովել մրցույթի, այդ թվում` հարցազրույցների հրապարակայնությունը:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ լրացուցիչ աշխատանքներ կատարելու կամ տեղեկություններ ձեռք բերելու անհրաժեշտություն չկա, ուստի ակնկալում ենք ստանալ Ձեր պատասխանը «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ և 9-րդ հհ սահմանված 5-օրյա ժամկետում:

«Թռչկան» և «Խոսրով» քաղաքացիական նախաձեռնություններ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31