Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ջհանգիրյանի համոզմամբ, քաղբանտարկյալներ Հայաստանում կան այսօր եւ կլինեն վաղը (Տեսանյութ)

Դեկտեմբեր 10,2012 17:41

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի գնահատմամբ, 2008-ից հետո Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության առումով առաջընթաց չկա: Պարոն Ջհանգիրյանի խոսքերով, իշխանությունները չեն կարողանում երաշխավորել քաղաքացիների սահմանադրական իրավունքների պաշտպանությունը:

Նա դժվարացավ ասել, թե իշխանություններին նախընտրական շրջանում արդյոք ձեռնտու է ՀԱԿ ակտիվիստներին արգելանքի տակ պահելը. «Կարծում եմ` մեկ երկուսն անպայման պետք է մնան անազատության մեջ, որովհետեւ Տիգրան Առաքելյանի եւ մնացածի ձերբակալումը պատճառ դարձավ երկխոսության ընդհատման: Իրենք իրենց տեսանկյունով պետք է հիմնավորեն, որ նրանք հանցագործներ են: Կարծում եմ` կունենանք քաղբանտարկյալներ այսօր եւ ապագայում»:

Պարոն Ջհանգիրյանը նաեւ հավելեց, որ քաղաքական հետապնդման առումով էլ գրեթե ոչ մի փոփոխություն չկա. «Ոչինչ չի փոխվել, քանակներն են կրճատվել: Այն ժամանակ 160 հոգի էին հանիրավի կալանված, հիմա ընդամենը 4-ը: Իրենք էլ են ընդունում, որ հանցագործները խուսափում են քրեական պատասխանատվությունից, իսկ վկաներն ու տուժողները դառնում են մեղադրյալներ: Մենք էլ նույնն էինք ասում, ուրիշ բան չենք ասել, բայց քանի որ մենք էինք ասում, չէին ընդունում, իսկ հիմա ստիպված պետք է հաստատեն, որովհետեւ ոչ մի բան չի փոխվել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31