Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սպանված Թուրքիայի քաղաքացիների հիշատակին, որոնցից մեկն ազգությամբ հայ էր, բրոնզաձույլ հուշարձան է կանգնեցվել Գերմանիայում: Գրում է «Թըրքիշ Ուիքլի» հանդեսը:
Հանովեր քաղաքում կանգնեցված հուշարձանը նվիրված է Թուրքիայի ութ քաղաքացիներին, այդ թվում՝ 5 հրեա, երկու մուսուլման և մեկ հայ, որոնք 1944-1945թթ. սպանվել էին Բերգեն-Բելսեն համակենտրոնացման ճամբարում: Սպանված հայի անունը Կարապետ Թաշճյան է:
Հուշարձանի բացման արարողությանը մասնակցել է Թուրքիայում Գերմանիայի դեսպան Հուսեյն Ավնի Կարսիօղլուն:
Կարսիօղլուն նշել է, որ համակենտրոնացման ճամբարում Թուրքիայի 126 քաղաքացիներ էին պահվում, իսկ այս ութ հոգու անձը հաստատվել է մի քանի տարի առաջ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ