«Ես համոզված եմ` մի քանի օր հետո բարի լուր կլսենք, եւ պայքարի մեր հետագա փուլը կսկսվի: Մոտենում ենք նախագահական ընտրություններին եւ իմ ցանկությունն է սեփական թեկնածուով պաշտպանել սեփական ժողովրդին»,- այսօր Ազատության հրապարակում մարդու իրավունքների պաշտպանության օրվա առիթով ՀԱԿ-ի կազմակերպած հանրահավաք-երթը այս խոսքերով ավարտեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Նրա խոսքերով, թիմը կորուստներ է տալիս, մարդկանց թիվը երբեմն պակասում է, բայց կարեւորը գաղափարներն ու նպատակները պահելն է. «Մեր նպատակը ազնիվ է, մեր նպատակն այնքան մաքուր է: Մեր նպատակը մեր երեխեքի, մեր երկրի համար է: Այդ նպատակը մեզ պահելու է այնքան, մինչեւ հասնենք մեր երազին, էս երկիրը երկիր դարձնելուն, եթե չկարողացանք, փետրվարից հետո ահավոր ծանր է լինելու մեզ համար…կարծում եմ՝ հաջորդ հավաքն ավելի շուտ կլինի` մինչեւ Նոր տարի»:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀԱԿ-ի հանրահավաք-երթը այսօր սկսվեց Ազատության հրապարակից եւ շարունակվեց Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով, Հայաստանում ԵԽ ներկայացուցչության մոտ եւ ավարտվեց Ազատության հրապարակում:
Երթի ընթացքում ՀԱԿ ակտիվիստները պահանջում էին ազատություն Տիգրան Առաքելյանի համար եւ վանկարկում «անկախ, ազատ, առանց Սերժ Հայաստան եւ Լեւոն նախագահ»:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ