Այսօր ամբողջ աշխարհում նշում են մարդու իրավունքների պաշտպանության օրը, այն օրը, երբ մենք տոնում ենք մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի հայտարարումը և ընդունումը: Թուրքիայում շատերի համար այս օրերին տոնելու շատ բան չկա՝ հաշվի առնելով հացադուլները, լրագրողների ազատազրկումները, կալանավորների անհետ կորելը և օրենքի գերակայության բացակայության մասին աճող ընկալումը: Գրում է «Հյուրիեթ դեյլի նյուզ» թերթը:
Թուրքիայում մարդու իրավունքների պաշտպանության կամ, ավելի ճիշտ, մարդու իրավունքների խախտման մասին պատկերացում կազմելու համար լավագույն միջոցը գեղարվեստական ու վավերագրական ֆիլմերին անդրադառնալն է, որոնց մեջ արծարծված են այս իրավախախտումներից մի քանիսը: Գրում է թերթը և մի քանի այդպիսի ֆիլմ է առանձնացնում, որոնցից մեկը Օզջան Ալփերի «Ապագան ձգվում է հավերժ» աշխատանքն է, որը պատմում է թուրք-քրդական հակամարտության մասին, որի սցենարի մաս է կազմում նաև «անցած դարում Թուրքիայից հայերի տեղահանման արվող թեման, որը կարող է հեշտությամբ քայլ գցել քարոզչության ջրերը կամ առնվազն դառնալ խրատական», – գրում է «Հյուրիեթ»-ը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Կարդացեք նաև