Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մարգարիտ Եսայան. «Մարդիկ արդեն գտել են այն գործիչներին, որոնց մոտ կարող են սիրտը բացել»

Դեկտեմբեր 10,2012 16:10

«Շատ հետաքրքիր մի օրինաչափություն եմ նկատել: Որպես ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ` ես բազմաթիվ նամակներ եմ ստացել քաղաքացիներից: Տարբեր կարգի, տարբեր բնույթի դժգոհություններ են ներկայացնում եւ ինձ համար տարօրինակ ու հետաքրքիր է այն հանգամանքը, որ մարդիկ հիմնականում բողոքում են կենցաղային եւ սոցիալական խնդիրներից, օրինակ` հարեւանը` հարեւանից, կինը` ամուսնուց, սկեսուրը` հարսից»,- այսօր Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է եւ այդ առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը:

Նա պատմեց, որ վերջերս հանդիպել է մի քաղաքացուհու հետ, որը բողոքել է, թե իր հարեւանը տունը վերանորոգում է եւ վերանորոգման աղմուկն իրեն խանգարում է իր բնակարանում հանգիստ ապրել. «Իհարկե, ես հասկանում եմ, որ սրանք շատ անձնավորված եւ անձնական բողոքներ են: Պարզ է, որ մենք ունենք շատ ավելի լուրջ ոլորտներում անելիքներ, պարզապես ինձ նաեւ ուրախացնում է, որ մարդիկ իրենց բողոքներն ամփոփում են ոչ թե ծանոթ-խնամիական, բարեկամական ոլորտում բամբասելու եւ քննարկելու, այլ արդեն գտել են այն մարմիններին, այն գործիչներին, որոնց մոտ կարող են սիրտը բացել»:

Ըստ Մարգարիտ Եսայանի գնահատման, դատաիրավական համակարգում է հաճախ ոտնահարվում մարդու իրավունքները. «Բազմաթիվ են նաեւ բողոքները, երբ մարդիկ դժգոհում են, որ իրենց կարծիքով, դատաիրավական համակարգը ոչ արդար վճիռ է կայացրել: Ես կարծում եմ, որ ոտնահարվում են նաեւ ազատազրկման վայրերում գտնվող մարդկանց իրավունքները: Երբ 10-12 հոգու համար նախատեսված պատժախցերում, նախնական կալանքի վայրերում ապրում է 25-27 մարդ: Բայց ամենատարօրինակն ինձ համար այն է, որ ազատազրկման վայրում բոլոր կալանավորները բողոքում էին, որ իրենց հանիրավի են դատապարտել: Իմ այցելության ընթացքում չտեսա որեւէ դատապարտյալ, ազատազրկված կամ նախնական կալանքի տակ գտնվող մարդ, որն ասեր, որ ինքն իսկապես հանցագործ է: Բոլորն ասում են, որ իրենք անմեղ են եւ իրենց արդարացի չեն մեղադրել»:

Մարգարիտ Եսայանը չի հերքում, որ մարդու իրավունքների պաշտպանության առումով մեր երկրում լուրջ խնդիրներ կան. «Եթե թվում է, որ ես, որպես խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ, հիմա պիտի ասեմ, որ մեր հանրապետությունում մարդու իրավունքների ոլորտում մենք անելիք չունենք, ամեն ինչ շատ լավ է` չարաչար սխալվում եք, որովհետեւ սա այն ոլորտն է, որտեղ մենք հենց ամենաշատ գործն ունենք անելու, որովհետեւ մեր քաղաքացիների շահերը շատ հաճախ են ոտնահարվում եւ այն մարմինները, որոնք իրավասու են, որոնց աշխատանքային պարտականությունն է պաշտպանել քաղաքացիների իրավունքները, պետք է իրենց գործունեությունը ծավալեն մաքսիմալ արդյունավետությամբ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31