Լրահոս
Օրվա լրահոսը

Vestnik Kavkaza. «Գենադի Բորդյուգով. հայ-ռուսական հարաբերությունները չեն փոխվի»

Դեկտեմբեր 10,2012 15:18

Ռուս հասարակության միջազգային խորհրդի ասոցիացիայի ղեկավար և «ՌԻԱ Նովոստի»-ի խորհրդի անդամ Գենադի Բորդյուգովը «Վեստնիկ Կավկազա» լրատվականին իր տեսակետներն է հայտնել Հարավային Կովկասի երկրների հետ Ռուսաստանի հարաբերությունների վերաբերյալ:

Հարցին, թե արդյոք հնարավո՞ր է, որ փոխվեն Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները, այն պարագայում, երբ Հայաստանը գնալով ավելի շատ է համագործակցում ԱՄՆ-ի հետ, Բորդյուգովը պատասխանել է.

«Որպես պատմաբան ես համոզված եմ, որ նման բան տեղի չի ունենա: Կան հարցեր, որոնք լուծվում են տարբեր երկրների հետ հարաբերությունների ակտիվությունից անկախ»:

Հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ Իրանում պատերազմ սկսվի և դրան ներգրավվի նաև Ադրբեջանը, պատմաբանը պատասխանել է.

«Իհարկե, պատերազմի հավանականություն գոյություն ունի կամ, այսպես ասած, ռազմական գործողությունների: ԱՄՆ-ում ընտրություններն ավարտված են, ու գործելու ժամանակն է: Այս համատեքստում Ադրբեջանի հետ համագործակցության մեծացումը կարևոր է, քանի որ այն առանցքային երկիր է տարածաշրջանում: Այստեղ դիվանագիտական նուրբ խաղ է առկա, միաժամանակ մեկից ավելի խաղաքարտեր են սեղանին. դրանցից մեկի անունն է «Ղարաբաղ», մյուսինը՝ «Գաբալա», և այլն: Բայց կրկին, որպես պատմաբան, ինձ համար դժվար է պատկերացնել, որ Ադրբեջանը կարող է մեր երկրների միջև հարաբերությունն ու Հարավային Կովկասի կայունությունը զոհել հանուն Արևմուտքի»:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31