Տավուշի մարզպետարանում կայացած քննարկման ժամանակ մարզի դատախազ Աննա Մանթաշյանն ասաց, որ ՀՀ բնապահպանության նախարարության «Դիլիջան » ազգային պարկի եւ Գեղարքունիքի մարզի միջեւ կա վիճելի համարվող տարածք: Անտառային այդ գոտին մի տեսակ անվերահսկելի տարածք է դարձել, այդտեղ անտառխախտումներ շատ են կատարվում: Դատախազի խոսքերով՝ նման ոչ հստակ վիճակը բնապահպանական խախտումներ կատարելու համար նպաստավոր պայմաններ է ստեղծում:
Այդ միջոցառմանը մասնակցում էր նաեւ « Դիլիջան» ազգային պարկի տնօրեն Աշոտ Դավթյանը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ