Aravot.am-ը ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ կարծիքի է Ֆրանսիայի հայկական թանգարանի «վտարման» մասին:
Տիկին Հակոբյանն ասաց. «Ամեն մի հայկական կառույցի փակումը մեզ համար ցավալի է: Ֆրանսիան այնքան հզոր ներուժ ունի, որ եթե համախմբվեին, կկարողանային այդ հարցը կարգավորել: Իրոք ցավում եմ…Իհարկե գնալով ամեն ինչ բարդում են ճգնաժամի վրա, բայց կան արժեքներ, որոնք կարելի է պահել եւ պահպանել»:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հայկական թանգարանի տնօրեն Ֆրեդերիկ Ֆրինգյանն ահազանգել էր, թե շուրջ 60 տարի գոյություն ունեցող թանգարանը, որի հավաքածուն ընդգրկում է հայկական մշակութային ժառանգության բացառիկ նմուշներ, այլեւս տեղահանված է: Դեռեւս անցյալ տարվա հուլիսին Մշակութային արժեքների գլխավոր տնօրինությունից թանգարանը նամակ էր ստացել, որ շենքում շինարարական աշխատանքների պատճառով հավաքածուն պետք է տեղափոխվի: Տնօրենի համոզմամբ, դա ծրագրավորված վտարում էր: «Ֆրանսիայում Հայաստանի տարին մշակութային մեծ դրսեւորում էր՝ կրելով «Հայաստան, իմ բարեկամ» վերնագիրը: Մի՞թե այն այլեւս գոյություն չունի: Չէ՞ որ պետության խոսքը պարտավորեցնող է, նույնիսկ՝ հաստատուն»,- Nouvelles d’Armenie-ին տված հարցազրույցում տարակուսանք էր հայտնել Ֆրինգյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև