Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առիթով ՀԱԿ-ը այսօր Ազատության հրապարակում հանրահավաք-երթ էր կազմակերպել:
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հավաքվածներին հիշեցրեց, որ ամեն տարի այս օրը ՀԱԿ-ի նախաձեռնած հանրահավաքը Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության յուրահատուկ հաշվետվություն է: Նրա խոսքերով՝ ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի 1 տարի 4 ամիս անազատության մեջ գտնվելու հանգամանքն արդեն խոսում է այն մասին, որ Հայաստանում մարդու իրավունքները պաշտպանված չեն:
Նրա կարճատեւ ելույթից հետո հանրահավաք-երթը շարունակվեց Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոցներով եւ ԵԽ ներկայացուցչության մոտ:
Կարդացեք նաև
Այս պահին ՀԱԿ ակտիվիստները՝ «Կեցցե անկախ, անսերժ Հայաստան» եւ «Սերժիկ, հեռացիր, Լեւոն նախագահ» վանկարկումներով ԵԽ ներկայացուցչության մոտից վերադառնում են Ազատության հրապարակ:
Մանրամասները՝ շուտով:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ