Լրահոս
Օրվա լրահոսը

Քահանա Ղեւոնդյան. «Թող ոչ մեկն իրեն Աստծո տեղ չդնի»

Դեկտեմբեր 10,2012 13:38

«Միանշանակ հայտարարում եմ, որ աշխարհի վերջ գոյություն չունի, այսինքն՝ աշխարհի վերջը հետաձգվում է այնքանով, որքանով, որ որեւիցե մեկը չգիտի, թե երբ է դա լինելու»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց տեր Շմավոն քահանա Ղեւոնդյանը՝ խոսելով դեկտեմբերի 21-ին աշխարհի վերջի հետ կապված լուրերի մասին:

Տեր Շմավոնը, անդրադառնալով քրիստոնեական վախճանաբանությանը, ասաց, որ հստակ գիտենք, թե լինելու է Քրիստոսի երկրորդ գալուստ ու ահավոր դատաստան, որով այս երկիրն ու կենսակերպը վերջանալու, փոփոխվելու են: Այսինքն՝ նորոգված կյանք է լինելու. «Բայց Քրիստոս շեշտեց հետեւյալը, ոչ մեկը չգիտի, թե այդ օրը երբ է գալու: Այդ ամենը հայտնի է միայն Աստծուն, եւ որեւէ մեկը թող իրեն Աստծո տեղ չդնի, կամ նրա քարտուղարի գործառույթները չվերցնի ու ասի, թե աշխարհի վերջն այսինչ օրն է լինելու: Նման ցավով տառապում էին հիմնականում աղանդավորական շատ կազմակերպություններ, որոնք 1914 թվականից մի քանի անգամ աշխարհի վախճանը գուշակեցին, բայց, բնականաբար, ապրում ենք առ այսօր ու նման բան չկա»:

Տեր Շմավոնը հավաստիացրեց, որ որեւէ տոնացույց կամ հաշվարկ չի կարող հստակ որոշել կամ մատնանշել, թե երբ է գալու այդ օրը: Ըստ նրա, տարածված խոսակցություններն աշխարհի վերջի մասին՝ կամ մարդկային մտքի արգասիք է, կամ ֆանտազիա, կամ էլ ինչ-ինչ բաներից ելնելով են նման ենթադրություններ արել:

«Ես՝ որպես հոգեւորական, հայտարարում եմ, որ աշխարհի վախճանն՝ առավել եւս դեկտեմբերի 21-ին՝ մոլորակների շքերթի պատճառով, տեղի չի ունենալու»,-հավելեց տեր Շմավոնը:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31