Իրանը տեսանյութերի տարածման սեփական կայքն է ստեղծել, որը նպատակ ունի մրցակցել Google ընկերության հանրահայտ YouTube հարթակի հետ։ Այս մասին կիրակի օրը հայտարարել է Իրանի պետական հեռուստատեսությունը։
YouTube-ում տեղադրված բովանդակությունը Իսլամական հանրապետությունում «անպատշաճ» է համարվում եւ նորաստեղծ կայքը (https://www.mehr.ir) նպատակ ունի նաեւ տարածել իրանական մշակույթը։
YouTube-ը Իրանում հետեւողականորեն արգելափակվում է 2009 թվականից, երբ վիճարկվող ընտրությունների արդյունքում նախագահ Մահմուդ Ահմադինեժադը պահպանեց նախագահի աթոռը։
Իրանը նաեւ փորձում է իր տարածքում արգելափակել մուտքը մի շարք միջազգային կայքեր, այդ թվում հանրահայտ Facebook եւ Twitter սոցցանցեր։
Կարդացեք նաև
Իսլամական Հանրապետությունը նաեւ հայտարարել է սեփական ինտրանետը ստեղծելու մտադրության մասին, որտեղ «հակաիսլամական» բովանդակությունը արգելված կլինի։
«Ազատություն» ռադիոկայան