Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՀԿ պատգամավոր. «Ընդդիմությունը մարդկանց ոչ թե գազելներով, այլ մեծ ավտոբուսներով է բերել հանրահավաքի»

Դեկտեմբեր 10,2012 13:09

Այսօր «Ազդակ» ակումբում ՀՀԿ պատգամավոր, խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը հարցին՝ կոլապս չէ՞, որ մի քանի օր է ընդամենը մնացել նախագահական ընտրությունների առաջադրումներին, բայց դեռ ընդդիմությունը մտածում է՝ ում առաջադրի, պատասխանեց. «Սա յուրահատուկ ընտրություններ են, որ հասարակությունն առավել պասիվ է կամ կոլապսի մեջ է: Որեւէ ակտիվություն հասարակության մեջ չկա: Այն թեւը, որը ակտիվացնում է՝ համարենք ընդդիմադիր թեւ: Ընդդիմությունը շատ շուտ մսխվեց»:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ Դուք ասում եք՝ հասարակությունը պասիվ է եւ դրանում ընդդիմությանն եք մեղադրում, բայց ընդդիմությունը դրանում իշխանությանն է մեղադրում, որովհետեւ չե՞ք գտնում, որ այնքան ընտրակաշառք բաժանեցիք, այնքան ոչ արդար ընտրություններ անցկացրեցիք, որ մարդիկ արդեն զգում են, որ որեւէ դերակատարում չունեն ընտրություններում, դրա համար են պասիվ՝ Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Չէ, չեմ գտնում: Եթե մենք հիշում ենք ընդդիմության կազմակերպած հանրահավաքները, բոլորս էլ այստեղ հիշողությունից չենք դժգոհում եւ կարող ենք հիշել Ազատության հրապարակում ինչ քանակով մարդիկ էին հավաքվում: Դրանից հետո երբ փորձեցին 1-2 հանրահավաք անցկացնել, տեսան, որ 4000 մարդ կար, այն էլ գիտեք՝ ինչ սկզբունքով են ներկայացել հանրահավաքին»:

Մենք խնդրեցինք պարզաբանել, թե ընդդիմության հանրահավաքին ի՞նչ սկզբունքով են մարդիկ եկել՝ գազելներո՞վ են գուցե եկել՝ նա պատասխանեց, որ գրենք, հանրությունը կկռահի. «Չէ, իրենք բերել են ոչ թե գազելներով, այլ՝ մեծ ավտոբուսներով: Եթե ընդդիմությունը տեսնում է, որ իր խոսքը չի ընկալվում, ուրեմն ինքը գործողությունների առումով անելիք չունի: Վստահության քվեն, որ ավանսով տրված էր իրենց, շատ արագ մսխեցին: Իշխանությունն այստեղ անելիք չուներ: Բոլորը ԱԺ ընտրություններից դեռ մեկ-երկու տարի առաջ մասնավոր զրույցների ժամանակ մենք ընդդիմադիր թեւը ներկայացնող ՀԱԿ-ին հատկացնում էինք 20-25 տոկոս ձայն առնվազն: Այդքան կտան, հա՞, որովհետեւ իրավիճակն այդպիսին էր, բայց տեսան՝ ինչ կատարվեց: Տեսան, որ 7 տոկոս շեմը հազիվ հաղթահարող քաղաքական ուժի միջից որեւէ բողոք անգամ չեղավ: Այսինքն, իրենք գիտեին նաեւ իիրենց իրական պատկերը՝ այդ հակասությունները, այդ տարանջատումները, այդ ներքին հակամարտությունը: Նույնը «Ժառանգությունը», տեսան, որ «Ազատ դեմոկրատներ»-«Ժառանգություն» դաշինքի միջեւ ընդամենը 2 ամսվա մեջ տեղի ունեցավ ապահարզան՝ սա ժողովրդի վրա ազդո՞ւմ է, թե՞ չի ազդում: Այդ մարդիկ գնացել են, մարդկանց խոստումներ են տվել, սա ազդո՞ւմ է, թե՞ չի ազդում: Կարծում եմ՝ ազդում է»:

Մենք ճշտեցինք՝ իսկ ՀՀԿ-ն իր բոլոր խոստացածները կատարե՞լ է՝ նա պատասխանեց. «Իշխանությունն այս ծանր տնտեսական պայմաններում իր քայլերը փորձում է բավականին ճշգրտորեն իրականացնել: Օրինակ՝ Սպիտակի վերականգնման հետ կապված: Նույնիսկ տնտեսական ճգնաժամի պայմաններում երկրի նախագահը բնակարանաշինության իր խոստումը կատարեց»:

Մենք հետաքրքրվեցինք՝ բա մյո՞ւս խոստումները՝ մենաշնորհների դեմ պայքար, օլիգոպոլիայի դեմ պայքար… Հովհաննես Սահակյանը պատասխանեց, որ մի հատ կոռուպցիայի հետ կապված նիստ հրավիրեցին կառավարությունում ԶԼՄ-ները, քաղաքական ուժերը ջանք ու եռանդ չխնայեցին, որ քննադատեն. «Հենց սկսում ենք գործ անել՝ ասում եք նախընտրական է, չենք անում՝ ասում եք՝ բան չենք անում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31