Լրահոս
Օրվա լրահոսը

Politics. «Մարդու իրավունքների պաշտպանը մեղադրում է կառավարությանը Սաֆարովին հանձնելու համար»

Դեկտեմբեր 10,2012 12:55

Հունգարիան, թեև Ռամիլ Սաֆարովին արտահանձնելով չի խախտել միջազգային ոչ մի իրավունք և հանդես է եկել իր լիազորությունների շրջանակներում, սակայն այդ գործարքն անելիս պետք էր ավելի զգույշ լինել: Հունգարիայի մարդու իրավունքների պաշտպան Մատի Սաբոյի խոսքն է փոխանցում «Փոլիթիքս» պարբերականը:

Սաբոն ուրբաթ օրը «Էմ Այ Թի» լրատվականին ասել է, որ գործի քննման արդյունքում նա եզրահանգել է, որ Հունգարիայի կառավարությունը պետք է հստակ գիտակցեր, որ Ադրբեջանի համար Ռամիլ Սաֆարովը «հայրենասիրական պարտք» է կատարել, երբ «նա դաժանորեն սպանել է իր անպաշտպան հայ գործընկեր սպային, որոնք Բուդապեշտում մասնակցում էին ՆԱՏՕ-ի դասընթացներին»:

«Անկասկած կարելի էր ակնկալել, որ մադասպանը հենց հանձնվի Ադրբեջանին, նրան ներում կշնորհվի ու ազատ կարձակվի», – ասել է Սաբոն ու ավելացրել, որ սա հակասում է իրավական որոշակիության սկզբունքին:

 Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31