Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոնյաները եւ հանցավոր տարրերն՝ ընդդեմ անտառի

Դեկտեմբեր 10,2012 12:20

Տավուշի մարզի բնապահպանական ոլորտում կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ դեկտեմբերի 6-ին մարզպետարանում կայացած քննարկման ժամանակ մարզի դատախազ Աննա Մանթաշյանը նշեց, որ այդ ոլորտում կոռուպցիա ծնող բազմաթիվ պատճառներ կան: Նրա վկայությամբ՝ կոռուպցիային նպաստում է նաեւ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, իրավապահ մարմինների պաշտոնատար անձանց խիստ տեղայնացված, սերտաճած լինելը տեղի ազգաբնակչության, այդ թվում՝ հանցավոր տարրերի հետ՝ սոցիալ-տնտեսական , գործնական, գործարարական ընդհանուր շահերի շրջանակներում:

Դատախազի խոսքերով՝ ակնհայտ է, որ նշված երեւույթների առաջացման հիմնական պատճառը համատարած անպատժելիության զգացմունքն է, որը պաշտոնատար անձանց մոտ ստեղծում է հանցավոր ինքնավստահության պատրանք՝ ստեղծելով կոռուպցիոն երեւույթների, պաշտոնական դիրքը չարաշահելու, իշխանազանցության, հովանավորչության եւ այլ նմանատիպ դրսեւորումներով անձնական բարեկեցության ապահովելու սովորույթ:

Դատախազը հայտնեց, որ ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչության կողմից մարզում ապօրինի անտառահատումների դեմ պայքարի շրջանակներում իրականացված միջոցառումներով հարուցվել է 9 քրեական գործ, որով պետությանը հասցված վնասը կազմել է 8 միլիոն 204 հազար 500 դրամ:

Միաժամանակ նախապատրաստվել են 11 նյութեր, որոնցով հանցակազմը չի բավարարվել քրեական գործ հարուցելու համար, վարչական իրավախախտման այդ փաստերով պետությանը հասցված վնասը կազմել է 1 միլիոն 721 հազար 990 դրամ: Այդ միջոցառումների արդյունքում ոստիկանության 5 աշխատակից ազատվել է աշխատանքից:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31