Դեկտեմբերի 7-ին, ժամը 20.10-ին ահազանգ է ստացվել, որ Մարգարա – Վանաձոր ավտոճանապարհի 95-րդ կմ-ում (Ծիլքար գյուղի հատվածում) մերկասառույցի հետևանքով առաջացել է ավտոմեքենաների խցանում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարների օգնությամբ ավտոմեքենաները դուրս են բերվել ճանապարհի անվտանգ հատված և շարունակել ընթացքը:
Կարդացեք նաև
***
Նույն օրը, ժամը 20.37-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի Աշտարակ – Ապարան ավտոճանապարհի 25-րդ կմ-ում մերկասառույցի հետևանքով առաջացել է ավտոմեքենաների խցանում:
Դեպքի վայր է մեկնած հրշեջ-փրկարարների օգնությամբ ավտոճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերվել «ՄԱՆ» մակնիշի ZHZ-519 պ/հ (վարորդ Լևան Կորտաձե), «ԴԱՖ» մակնիշի CBC-966 պ/հ (վարորդ Պենգիզ Պրապաձե), «ՄԱՆ» մանիշի XWX-037 պ/հ (վարորդ Խվիչա Չխարտիշվիլի) և «Վոլվո» մակնիշի 133 ԼՍ 67 պ/հ (վարորդ Համլետ Հայրապետյան) բեռնատար ավտոմեքենաները և շարունակել ընթացքը:
***
Դեկտեմբերի 8-ին, ժամը 10.15-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի Սոլակ գյուղի մոտ ճանապարհին գոյացած մերկասառույցի հետևանքով «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենան չի կարողանում շարունակել ընթացքը:
Դեպքի վայր է մեկնած փրկարարներն ավտոճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել «ՎԱԶ-2121» մակնիշի 02 ՕՕ 654 պ/հ և «ՎԱԶ-2103» մակնիշի 22 ՕՕ 926 պ/հ ավտոմեքենաները:
ԱԻՆ