Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Անդրեասյան. «Չենք կարող լռել, երբ մեր աշխատակիցը տեսնում է ամբարտավան սուտը եւ ցինիզմը»

Դեկտեմբեր 10,2012 11:56

 «Արմենիա Մարիոթ» hյուրանոցում Մարդու իրավունքների միջազգային օրվա առթիվ ընթացավ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի մամուլի ասուլիսը:
Պաշտպանն իր ասուլիսին հրավիրել էր նաեւ իրեն տարբեր հարցերով դիմած եւ իրավական օգնություն ստացած 5000-ից ավելի քաղաքացիներից մի մասին, որպես ապացույց` իր գրասենյակի կատարած օգտակար աշխատանքի:

Լրագրողները մեկ առ մեկ մոտենում էին ներկաներին եւ փորձում հարցազրույց վերցնել, ոմանք հաճույքով պատասխանում էին հարցերին, ոմանք էլ, օգտվելով իրենց իրավունքներից, չէին ցանկանում հայտնվել տեսախցիկի առջեւ: Մասնավորապես, երեկ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հայտնված Արմենի մայրը չցանկացավ լուսանկարվել եւ նկարահանվել, խոսեց միայն առանց ձայնագրիչի:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին Պաշտպանը հաղորդագրություն էր տարածել Երևանի բնակիչ Արմեն Մելքոնյանին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին տանելու և անօրինական կերպով այնտեղ պահելու, ինչպես և սպառնալիքներով նրանից ցուցմունք կորզելու մասին: Սակայն ՀՀ ոստիկանությունը պատասխան հայտարարությամբ հանդես եկավ, որով պնդում էր, որ «հաղորդագրությունը հիմնված է միայն Արմեն Մելքոնյանի ու նրա հարազատների բացատրությունների վրա և միակողմանի է ներկայացնում իրողությունները»:

Այսօր Պաշտպանն այդ եւ մի շարք այլ հարցերի կապակցությամբ, երբ իրեն պետական մարմինները մեղադրել են միակողմանիության եւ շտապողականության միջեւ, ասաց. «Եթե գալիս են, մեզ դիմում են կապտուկներով, մենք փորձում ենք խնդիրը լուծել: Եվ եթե ինչ- ինչ պաշտոնյաներ փորձում են լղոզել խնդիրը եւ հիվանդ գլխից փոխանցել առողջի վրա, մեղադրելով մեզ, թե մենք հանդգնում ենք հավատալ քաղաքացուն, ապա պետք է ասեմ, որ մենք չենք կարող լռել, երբ մեր աշխատակիցը տեսնում է ամբարտավան սուտը եւ ցինիզմը, չենք կարող թողնել եւ համբերատար սպասել, որ կապտուկներն անցնեն,  ու տեսնենք, թե երբ քննիչը մեզ կմոլորեցնի»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Տեսանյութը՝ «Ա1+»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31