Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Լահդար Բրահիմին անցած շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ անգամն է Ժնեւում մասնակցել ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի փոխարտգործնախարարների հետ եռակողմ բանակցություններին:
Reuters գործակալության փոխանցմամբ, Բրահիմին ասել է, թե բանակցող կողմերը՝ ՄԱԿ-ը, ԱՄՆ-ն ու Ռուսաստանը ընդունում են, որ իրավիճակը Սիրիայում շարունակում է վատանալ: Միեւնույն ժամանակ, կողմերը գտնում են, որ իրավիճակի քաղաքական լուծման տարբերակը անհրաժեշտ է եւ դեռ հնարավոր է:
«Ազատություն» ռադիոկայան