Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Եվրամիությանը այսօր Խաղաղության Նոբելյան մրցանակ կշնորհվի

Դեկտեմբեր 10,2012 10:41

Նորվեգիա - Նոբելյան կոմիտեի նախագահ Թորբյորն Յագլանդը հայտարարում է Խաղաղության Նոբելյան մրցանակը Եվրամիությանը շնորհելու մասին, Օսլո, 12-ը հոկտեմբերի, 2012թ.

2012 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակն այսօր կշնորհվի Եվրոպական մայրցամաքում շուրջ 6 տասնամյակ ժողովրդավարություն եւ խաղաղություն երաշխավորող կառույցին` Եվրոպական Միությանը:

Խաղաղության Նոբելյան մրցանակի պատմության մեջ առաջին անգամ այն ստանում է ոչ թե կոնկրետ մարդ, այլ հաստատություն:

«70 տարվա ընթացքում Գերմանիան եւ Ֆրանսիան 3 անգամ պատերազմել են: Այսօր այս երկրների միջեւ պատերազմն աներեւակայելի է: Սա վառ ապացույցն է այն բանի, թե մեծ ջանքերի եւ համագործակցության միջոցով պատմական թշնամիներն ինչպես են դառնում մտերիմ գործընկերներ», – ասված է հանձնաժողովի հաղորդագրությունում:

Խաղաղության մրցանակ շնորհող հանձնաժողովը մրցանակակրին ընտրելիս կարեւորել
է նաեւ ԵՄ ջանքերը Հունաստանում, Իսպանիայում եւ Պորտուգալիայում ժողովրդավարության կայացման, Բալկաններում խաղաղության հաստատմանը նպաստելու եւ էթնիկ հակամարտությունների լուծման հարցում:

Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյի խոսքով` այս մրցանակը թույլ է տալիս մտածել, որ ԵՄ-ն աշխարհում խաղաղություն ստեղծող ամենամեծ մարմինն է: Թեեւ թերահավատները հիշեցնում են, որ այժմ ԵՄ-ն իր պատմության մեջ ամենածանր տնտեսական ճգնաժամն է ապրում:

Օսլոյում են այսօր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
Հետաքրքրական է, որ ԵՄ տնտեսական ճգնաժամի այս օրերին 1,2 մլն դոլար արժողությամբ Խաղաղության Նոբելյան մրցանակը այսօր հանձնվում է ճգնաժամից հեռու, նավթով հարուստ Նորվեգիայում, որի ժողովուրդը 2 անգամ հանրաքվեով դեմ է քվեարկել Եվրամիությանը միանալուն:

Քննադատներն ասում են, որ մրցանակը մարդու փոխարեն Եվրամիությանը հանձնելու միտքը ծիծաղելի է եւ անարդար, այն վտանգում է Խաղաղության Նոբելյան մրցանակի կարեւորությունն ու դեմ է Ալֆրեդ Նոբելի գաղափարին:

Եվրոպական Խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյն էլ ասում է, որ սա կօգնի ընկալել Եվրամիությունը որպես հույսի խորհրդանիշ․ միասին ճգնաժամ հաղթահարելն ավելի դյուրին է:

Եվ չնայած քննադատներին՝ Եվրամիությանը Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու կողմնակիցները հիշեցնում են` իր 60 տարվա պատմության ընթացքում ԵՄ-ն ընդլայնվել է մինչեւ 27 երկիր եւ ազգություն ներկայացնող, 500 մլն բնակչությամբ բլոկի, որին միանալուն անհամբերությամբ սպասում են անգամ տնտեսական ճգնաժամի ծանր պայմաններում:

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31