«London Chess Classic» շախմատային փառատոնի շրջանակներում անցկացված բաց մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ, գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը, եզրափակիչ տուրում սեւ խաղաքարերով միավորը բաժանեց անգլիացի Մարկ Հեբդենի հետ եւ վաստակելով 7,5 միավոր, նույնքան, որքան Ռոբին Վան Կամպենը (Նիդերլանդներ), լրացուցիչ գործակիցներով ճանաչվեց հաղթող:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ