Լրահոս
Օրվա լրահոսը

Եվս մի ՀԱԿ անդամ է հայտարարում ընտրություններին չմասնակցելու մասին

Դեկտեմբեր 10,2012 10:34

ՀԱԿ անդամ «Հայրենիք և պատիվ» կուսակցությունը, որը նախորդ նախագահական ընտրություններում սատարում էր Լևոն Տեր-Պետրոսյանին՝ այս անգամ չի սատարելու նրան: « Ոչ մի թեկնածուի գործող կամ ապագա առաջադրվելիք «Հայրենիք և պատիվը» չի աջակցելու»,-«Ա1+»-ին տված հարցազրույցում ասել էր կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը՝ հայտնելով, որ չի պատրաստվում առաջադրել նաև իր սեփական թեկնածությունը:

Այսօր էլ ՀԱԿ անդամ մեկ այլ կուսակցության՝ «Մարդու իրավունքներ 96» կուսակցության նախագահ Ռուբեն Թորոսյանն է, որը հանդես է գալիս նաեւ իբրեւ Հայաստանի պառլամենտարիզի կենտրոնի ղեկավար՝ հայտարարություն է տարածել 2013թ. ՀՀ Նախագահի ընտրությանը ՀՊԱԿ մասնակցության մասին. « Առաջին անգամ, Հայաստանի համապետական ընտրություններում, մասնավորապես, ՀՀ Նախագահի 2013թ. ընտրությունում, մենք, որևէ ձևաչափով պաշտոնական մասնակցություն չենք ունենա հետևյալ պատճառաբանությամբ՝

  1. տեղական դիտորդների զեկույցները ո՛չ հրապարակվում /ըստ ԸՕ-ի/ և ո՛չ էլ քննարկվում են որևէ ձևով,
  2. պետական իրավասու մարմիններն, այդ թվում, ԿԸՀ-ը և դատախազությունը, զանգվածային ձևով չեն քննարկում ընտրադիմում-բողոքները և բացահայտ դեմագոգիկ պատասխաններ են տալիս,
  3. իրավասու միջազգային կառույցները և, առաջին հերթին, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունն, իրենց «ազդեցիկ» գնահատականներում, հաշվի չեն առնում քաղաքացիական հասարակության գործունեությունը,
  4. ընդդիմադիր համարվող քաղաքական հիմնական ուժերն, ընտրական գործընթացներում, լրջորեն չեն պայքարում ընտրական իրավունքի պաշտպանության համար, ավելին՝ ոչինչ չեն անում ընտրախախտումների հետևանքների վերացման ուղղությամբ,
  5. միջազգային որոշ կառույցների, մասնավորապես Եվրամիության, բարձրաստիճան պաշտոնատար անձիք շարունակում են պաշտպանել կամ ուղղորդել հայաստանյան ընտրահանցագործներին:

Այսինքն, մեր պաշտոնական գործունեությունը դարձել է անիմաստ կամ անարդյունավետ:

Սակայն, մենք կշարունակենք ուշադիր հետևել ընտրական գործընթացներին և միջազգային ու հայաստանյան հանրությանը պարբերաբար կներկայացնենք մեր տեսակետն այդ մասին»:

Հիշեցնենք, որ միայն նախորդ խորհրդարանական ընտրություններում էր Ռուբեն Թորոսյանի ղեկավարած կազմակերպությունը ԿԸՀ կողմից հավատարմագրվել՝ դիտորդական առաքելություն իրականացնելու համար: Սակայն նա մշտապես է հաղորդագրություններ տարածել ընտրական օրենսդրության խախտումների մասին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31